Print this page
Չորեքշաբթի, 02 Մարտ 2022 15:48
Rate this item
(0 votes)

 

 

Բուն Բարեկենդանը հայ Առաքելական եկեղեցու  կրօնական աւանդական տօներից է։ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան Կրտսերների հատւածը այս տօնը կարևորելով և աւանդութիւնը պահպանելու նպատակով, ուրբաթ, փետրւարի 25-ին կազմակերպեց «Մանկական Տարազահանդէս» Արարատ մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան»սրահում։ Ծրագրին մասնակցել էին շուրջ 80 մանուկներ, որոնք ներկայացել էին զանազան գեղեցիկ հագուստներով։ Տարազով մասնակիցները օրւայ հաղորդավարի ներկայացմամբ  մի առ մի հանդէս եկան կարմիր գորգի վրայ։

Ծրագրի ընթացքում մանուկները զբաղւեցին տարբեր հետաքրքիր և աշխոյժ խաղերով, նկարչութիւն և ձեռքի աշխատանքներ պատրաստելով։

 Սրահը զարդարւել էր համապատասխան պաստառով և նկարահանման համար պատրաստւել էր փուչիկներով զարդարւած տաղաւար։

 Գեղեցիկ միջավայրում յարմարեցւած լուսանկարչական գործիքներով նկարահանւում էին մասնակիցները։

 Սկաուտները կազմակերպել էին բուֆէ։

Ծրագրում ստեղծւած աշխոյժ և խանդավառ մթնոլորտը, ինչպէս նաև հիւրերի գոհունակութիւնը փաստն է այն բանի, որ ծրագիրը ծառայել է իր նպատակին։

Վերջում մեր շնորհակալութիւններն ենք յայտնում բոլոր այն անձանց, ովքեր ձեռնարկի ճոխացման համար սիրողաբար օժանդակութիւն են ցուցաբերել։

Հ.Մ.«Արարատ»Կ.

Լուսանկարներ