Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 10 Ապրիլ 2022 12:49
Rate this item
(0 votes)

Ուրբաթ, ապրիլի 8-ի առաւօտեան ժամը 11:00-ին մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում տեղի ունեցաւ Երէցների միութեան ընդհանուր հանդիպումը, որը զուգադիպել էր Մայրերի տօնին:

Մուտքի մօտ ողջունելիս սիրելի կանանց նւիրւեց կարմիր վարդեր և քաղցրեղէն:
Երէցների միութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Բաբա Ահարոնեանը բարի գալստեան խօսքով սկսեց հանդիպումը ապա մէկ րոպէ ոտնկայս, լռութեան հրաւիրեց ներկաներին՝ միութեան ընկերներ՝ Վիգէն Մուրադեան և Արմիկ Ղազարեանի մահւան յիշատակը յարգելու համար:
Կազմակերպւել էր գեղարւեստական ծրագիր, սկզբում ասմունքեց Վանէ Մակարեանը Ծնողի սէր-ը Յովհաննէս Շիրազից, դրանից յետոյ ցուցադրւեց Հանրային հասարակական բաժանմունքի կողմից ներկայացւած 6 րոպէ ֆիլմ, որտեղ Քահանա Գրիգորիսը բացատրում է մօր հանգամանքը Քրիստոնէական եկեղեցում:
Ապա մենակատարեցին՝ Մայրիկ երգը Մինէ Թահմասեանը և Սրտի բանալին, Սօնա Ռուբենեանից Թէնի Ֆարմանեանը:
Ծրագրի ընթացքին դաշնամուրով հանդէս եկաւ Դերեն Բարաթեանը
• Գարուն Երևանը,
Ա. Խաչատրեանից
• Չքնաղ երազ, Առնօ Բաբաջանեանից
• Մարտիկի երգը, Աշոտ Աաթեանից
• Գիժ Մարտ
Օրւայ հաղորդավարն էր ընկեր Անի Դրորը:

Ինչպէս միշտ տօնւեց ամսւայ ծննդեան տարեդարձները:
Վերջում համեստ ընդունելութեամբ հիւրասիրւեցին ներկաները։