Print this page
Հինգշաբթի, 05 Մայիս 2022 09:47
Rate this item
(0 votes)

"ԿԱՅԱՆ" ՑՈՒՑԱՀԱՆԴԷՍԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ՊԱՐՍԻԿ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ՀԱՄԱՐ ԱՐԱՐԱՏ ՄԱՐԶԱՒԱՆԻ
ԽԱԺԱԿ ԱՐԶՈՒՄԱՆԵԱՆ ՑՈՒՑԱՍՐԱՀՈՒՄ

Ուրբաթ, ապրիլի 29-ի երեկոյեան, Հ.Մ.Ա.Կ.-ի «Խաժակ Արզումանեան» ցուցասրահին կից բացօդեայ շրջափակում տեղի ունեցաւ Արւեստից միութեան նախաձեռնած՝
հայոց Եղեռնի ոգեկոչման 107-ամեակին նւիրւած միջոցառումը եւ «ԿԱՅԱՆ» ցուցահանդէսի ներկայացումը պարսիկ հանդիսատեսին:

Ծրագրի հաղորդավար՝ Էմիլ Սէթխանեանը ներկայացրեց նախագծի հեղինակ՝ Էռհան Արիքի կենսագրութիւնը եւ յղումներ կատարեց նրա մասին թուրքական մամուլի անդրադարձներից, հանդիսատեսին ներկայացնելով «ԿԱՅԱՆ» նախագծի իրականացման շարժառիթները:

Սոյն միջոցառմանը ներկայ էին ԹՀԹ Թեմական խորհրդի ներկայացուցիչները Ի Իսլ Խորհրդարանում հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր՝ Արա Շահվերդեանը, հայ ու պարսկախօս լուսանկարիչներ, մտաւորականներ, համալսարանի դասախօսներ, ԲՈՒՀ-ական շրջանակներ ու իրանագէտներ, վարչականներ և ընկերներ։

Օրւայ բանախօսն էր պրն.՝ Գրիգոր Ղազարեանը, որը կարեւորեց Արիքի պէս փաստավաւերագրական լուսանկարիչների եւ լրագրողների դերը ցեղասպանութեան ճանաչման գործում:

Ծրագրի ընթացքում երաժշտական կատարումներով հանդէս եկան Դերեն Բրաթեանը՝ դաշնամուրի, իսկ Կարէն Իսայեանը՝ ջութակի մենակատարումներով:
Արիքի աշխատանքների կապակցութեամբ սիրողաբար արտայայտւեց լուսանկարիչ՝ Ադիս Իսաղուլեանը։

Ծրագրի աւարտին ելոյթ ունեցաւ Հ. Մ. «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանը, ով հաղորդեց ցուցահանդէսի համար տարած աշխատանքների և ներկայացնելու կարևորութեան մասին։

Հաղորդավարը ծրագիրը ամփոփեց թարգմանաբար ընթերցելով Սիամանթոյի բանաստեղծութիւններից մի հատւած, որից յետոյ հիւրերը հրաւիրւեցին ցուցասրահ՝ դիտելու Կայան նախագիծը։

Լուսանկարներ