Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր
Երեքշաբթի, 24 Սեպտեմբեր 2013 16:49

Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 22-րդ տարեդարձը նշւեց «Արարատ» Մարզաւանի «Այգեստան»-ի շրջափակում

Rate this item
(0 votes)

 

    Թւականիս սեպտ. 21-ի երեկոյեան «Արարատ» Մարզաւանի «Այգեստան»-ի շրջափակում  Հայաստանի դեսպանութեան և անձնակազմի կողմից հիւրնկալւում էին դիւանագետական կենտրոնները, Իրանի պետական հիւրերը, Սրբազան  և հոգևոր հայրերը և ազգային ու համայնքի միութիւնների բոլոր ներկայացուցիչները:

   Օրւայ խօսքով հանդէս եկաւ Հայաստանի արտակարգ և լիազօր դեսպան պրն. Գրիգոր Առաքելեանը՝ «Ողջունելով բոլորի ներկայութիւնը, այսօր տօնում ենք Հայաստանի Հանրապետութեան անկախութեան 22-րդ տարեդարձը, եկէք բարձր տրամադրութեամբ ընդառաջ գնանք այդ տօնին»:

 

   Օրւայ հիւրընկալութեան բաժինը յանձնարարւած էր կազմակերպութեանս  Երէցների միութեան  ընկերնրին, գեղարւեստական բաժնում հանդէս եկան Արւեստից միութեան «Արարատ» պարախմբի սաները, և  էսրադային երգերի կատարումներով  ելոյթ ունեցաւ ընկ. Անայիս Բարսեղեանը նւագախումբի ընկերակցութեամբ:  Բոլորը վայելեցին տօնական երեկոն: 

 

 

 

Last modified on Հինգշաբթի, 26 Սեպտեմբեր 2013 00:40