Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 23 Հուլիս 2022 09:19
Rate this item
(0 votes)

ՀԱՄԱ ՀՄԸՄ-ական բոլոր պատւիրակութիւնները Եռաբլուրի նահատակաց պանթէոնում խոնարհւում են զոհւած հերոսների առջև

Այսօր, հինգշաբթի, յուլիսի 21-ին
11֊րդ ՀԱՄԱ ՀՄԸՄ-ական մարզախաղերի այցելութեան ծրագրերի առաջինը կայացաւ Եռաբլուրի նահատակաց պանթէոնի այցելութեամբ,
որտեղ յարգանքի տուրք մատուցեցին բոլորին նաև ՀՄԸՄ-ական 12 ընկած նահատակների շիրիմների առջև, որոնք զոհւել են 4 օրեայ և 44 օրեայ Արցախեան պատերազմների ընթացքին։

ՀՄԸՄ-ի անունից խօսք է փոխանցել եղբայր Վիգէն Աւագեանը շեշտելով, որ մեր նահատակները ընկան, որ մենք ապրենք և այդու մենք պարտք ենք մեր հայրենիքը ամուր պահելու և ծառայելու ուղղութեամբ։

Բոլոր պատւիրակութիւնների կողմից յարգանքի ծաղկեպսակ տեղադրեց կենտրոնական յուշաքարի առջև եղբայր Վաչէ Նաջարեանը։

Վերջում 645 մարզիկ-ուհիներ միասնաբար ազգային խմբերգեր երգեցին ու խոստման պահը յաւերժացրին լուսանկարներով։