Տեղեկացում
  • There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: media/k2/galleries/3287
Print this page
Չորեքշաբթի, 17 Օգոստոս 2022 10:24
Rate this item
(0 votes)

Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Երէցների միութեան ամսական հանդիպումը տեղի ունեցաւ օգոստոսի 12-ին` «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում: Հրաւիրւել էր վաստակաւոր բանաստեղծ Անդրանիկ Թահմազեանը՝ ներկայացնելու իր բանաստեղծութիւնները:
Միութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Բ. Ահարոնեանը բացւած յայտարարելով օրւայ հանդիպումը, նախ ներկաներին խնդրեց մէկ րոպէ յոտնկայս լռութեամբ յարգել վերջին ամիսներին կեանքին հրաժեշտ տւած միութենական ընկերների յիշատակը, ապա ընկեր Էդւարդ Յարութիւնեանը ներկայացրեց բանաստեղծ Անդրանիկ Թահմազեանի ամփոփ կենագրականը եւ ակնարկեց նրա սեղծագործական իւրայատկութիւններին:
Անդրանիկ Թահմազեանը ծնւել է 1961 թւականին, Փերիոյ գաւառի Սւարան գիւղում: Մանկութեան վաղ տարիներն անցել են ծննդավայրի հարազատ բնութեան գրկում: Եօթ տարեկանում ընտանիքի հետ տեղափոխւել է Թեհրան: Տարրական կրթութիւնը ստացել է հայոց ազգային «Թունեան», իսկ միջնակարգը՝ «Յովհ. Թովմասեան» դպրոցներում: Հետագային բարձրագոյն ուսման հետեւելու նպատակով մեկնել է Հայաստան եւ ուսանել Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում:
Անդրանիկ Թահմազեանը ելոյթ ունեցաւ ու ներկայացրեց իր տարբեր ժամանակնրի բազմաբնոյթ ստեղծագործութիւնները: Նմուշներ ընթերցեց ազգային, հայրենասիրական, սիրային եւ այլ շարքերի գործերից, որ գնահատւեցին ունկնդիրների բուռն ծափահարութեամբ:
Ապա նշւեց յուլիս ամսի ծննդեան տարեդարձները եւ ներկաները հիւրասիրւեցին համեստ ընդունելութեամբ՝ ընկերական ջերմ մթնոլորտում: Միջոցառմանը ներկայ էին աւելի քան 35 միութենականներ ու հիւրեր:

Լուսանկարներ

{gallery}3287{/gallery}