Հրատարակութիւն

PDF
Հինգշաբթի, 15 Սեպտեմբեր 2022 11:44
Rate this item
(0 votes)

Հ.Մ. «Արարատ» Կ.-ի 53-րդ համահայկական խաղերի ընթացքում կայացաւ ֆուտբոլի ընկերական մրցոյթ «Արարատ»-ի երէցների եւ մարզական լրագրողների խմբի միջեւ, որին մաս էին կազմում իրանցի յայտնի լրագրողներ:
Խաղի աւարտին, Հ.Մ. «Արարատ» Կ.-ի հասարակայնութեան հետ կապերի գրասենեակը տարածել է յայտարարութիւն, որը ներկայացնում ենք ստորեւ.
«Յարգելի ընկերներ, գործընկերներ եւ լրատւամիջոցների աջակիցներ եւ սպորտի վետերաններ, ընդունէք մեր ջերմ ողջոյններն՝ «Արարատ»-ի ֆուտբոլի հիմնադրման 66-ամեակին նւիրւած Իրանի 53-րդ համահայկական խաղերի ընթացքում։
Սպորտը մեծ արժէք է անհատի եւ հասարակութեան ոգու, եւ առողջութեան համար, եւ այս փոթորկալից աշխարհում որքան գեղեցիկ է, երբ մարզանքն ուղեկցւում է մարդկային վեհ արժէքներով, ինչպիսիք են՝ ասպետութիւնը, արդարութիւնը, քաջութիւնն ու հերոսութիւնը, թիմային համագործակցութիւնը, ինչպէս նաեւ՝ անհատների, համայնքների եւ ազգերի միջեւ բարեկամութեան յատկանիշները:
Այնուամենայնիւ, կայուն զարգացման, մարդկութեան զարգացման եւ կայուն խաղաղութեան ու անվտանգութեան հաստատման համար առաջնային նպատակներ են, մասնաւորապէս՝ էթնիկ խմբերի եւ ազգերի միջեւ բարեկամութիւնն ու արդարութեան հաստատումն, իսկ սպորտը, սպորտային դիւանագիտութիւնը եւ նման ընկերական մրցումներն այս դիրքորշման հաստատումն են:
Որքան հիանալի կը լինէր, եթէ Իրանում տարբեր էթնիկ խմբերի միջեւ բարեկամութեան եւ խաղաղ կեանքի այս խորհրդանիշն օրինակ դառնար այլ հասարակութիւնների եւ յատկապէս տարածաշրջանի այլ երկրների համար:
Բայց, ցաւօք, այն, ինչ տեսնում ենք տարածաշրջանում, հեռու է այս հարկադրանքից. Որպէս օրինակ, որոշ երկրներ սեփական խնդիրները շարունակ լուծում են յանցագործութիւնների, էթնիկ զտումների, ազգայնացման եւ հարեւան երկրների տարածքային ամբողջականութեան դէմ խախտումների քայերով. դրա օրինակն այս օրերին՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի գործադրումն է:
Իհարկէ, անհրաժեշտ է հաստատել, որ Իրանի Իսլամական Հանրապետութեան պաշտօնական դիրքորոշումը մշտապէս հանդիսանում է երկրների տարածքային ամբողջականութեան պաշտպանութիւնը եւ տարածաշրջանում կայուն խաղաղութիւնը:
Եւ, վերջին օրերին, Հանրապետութեան նախագահը կրկին շեշտեց Իսլ. յեղափոխութեան առաջնորդի այն հիմնարար դիրքորոշումներն, ըստ որի՝ «Իսլամական Հանրապետութիւնը երբեք չի հանդուրժի Իրանի եւ Հայաստանի միջեւ սահմանի փակմանը տանող քաղաքականութիւն ու ծրագրեր»։
Մասնաւորապէս, այաթ. Սէյէդ Էբրահիմ Ռէյիսիի դիրքորոշումն այն մասին, որ հաստատւած միջազգային սահմանները չեն կարող խախտւել, եւ որ վէճերը պէտք է լուծւեն խաղաղ ճանապարհով եւ միջազգային իրաւունքի հիման վրայ՝ պահպանելով զսպւածութիւնը՝ տարածաշրջանի եւ աշխարհի խաղաղութեան եւ բարեկամութեան գաղտնիքն են։
Մեզ բախտ է վիճակւել նման ժամանակ հիւրընկալել լրատւամիջոցների յարգարժան թիմին, եւ դա համակեցութեան նշաններից մէկն է, որը հիմնւած է ընդհանուր նպատակի վրայ, այն է՝ սպորտը ծառայեցնել խաղաղութեան ու բարեկամութեան։
Աշխարհն այսօր յոգնել է սարսափելի իզմերից. Այսօրւայ աշխարհը տեղ չունի իսլամաֆոբիայի, հայատեացութեան, տարածքների բռնի գրաւման եւ էթնիկ զտումների համար. այսօրւայ աշխարհը հանդուրժողականութեան, էթնիկ եւ կրօնական բազմազանութեան նկատմամբ յարգանքի աշխարհն է. ոչ թէ ազգերին ճնշելու եւ էթնոսներին սպանելու աշխարհը։
Մեր կոչն սա է. տեսէք, թէ մենք ինչպէս ենք այս էթնիկ եւ կրօնական բազմազանութիւնը վերածել ազգային եւ մարդկային մեծ կապիտալի:
Իսկ այժմ դիտում ենք մեդիա թիմի լրագրողներին եւ Արարատի ֆուտբոլիսներին: Արարատը հայ ազգի համար սուրբ ու վեհ տեղ ունի. յուսով ենք ականատես կը լինենք Արարատի առաջընթացին եւ վերականգնմանը նրա արժանի տեղին երկրի սպորտում, ինչը պահանջում է պաշտօնեաների ու մարզասէրների ու յարգարժան լրատւամիջոցների համագործակցութիւնը: