Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 22 Նոյեմբեր 2022 09:18
Rate this item
(0 votes)

Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան վարչութիւնը  
կարևորելով միութենականների, ինչպէս նաև համայնքի անդամների մասնակցութիւնը՝ Թեհրանի Հայոց Թեմի Պատգամաւորական ժողովի ընտրութիւններին, ամսւայ ընդհանուր հանդիպմանը, որը տեղի ունեցաւ հոկտ. 3-ին հրաւիրել էր Թեհրանի հայոց թեմի Պատգամաւորական ժողովի ընտրական յանձնախմբի ատենապետ՝ պրն.Վարուժ Յովհաննիսեանին տեղեկութիւններ փոխանցելու կառոյցի,  թեկնածուների դիմումների, օրէնքների և առնչակից հարցերի վերաբերեալ։

Սկզբում Երէցների միութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Բաբա Ահարոնեանը ողջունելով ներկաներին մէկ րոպէ յոտնկայս լռութեան հրաւիրեց Հայաստանի սահմաններում  վերջին  զոհւածների յիշատակը յարգելու համար։
Ապա ներկայացրեց օրւայ հիւրին, ով մանրամասն տեղեկութիւններ փոխանցեց օրւայ նիւթի վերաբերեալ։
վերջում հնչեցին հարցեր, որոնց տւեց սպառիչ պատասխաններ։

Ապա ընթերցւեց ամսւայ տարեդարձների ցանկը։
Մտերմիկ շրջանակում տեղի ունեցաւ համեստ հիւրընկալութիւն և կարկանդակի հատում։