Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 22 Նոյեմբեր 2022 09:58
Rate this item
(0 votes)

ՀՄԱԿ-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ, 2022 թ.-ի, ուրբաթ, հոկտ.7֊ի ժամը 11-ից 16֊ը Արարատ մարզաւանում տեղի ունեցաւ Մանկական դաշտահանդէս։

Պատրաստւել էր տասնեակ աշխատանքային կրպակներ, "Չարի վերջը" տիկնիկային բեմադրութիւն, խեցեգործութեան ուսուցման բաժին,աւազով աշխատանք, նկարչութիւն, շրջպարի ուսուցում, բոյսեր ցանելու բաժին և այլն,
 Ներկայ էր սիրելի "Էլպիս Ֆէրահեան" մանկապարտէզ- նախակրթարանը՝ իր տեսչական, ուսուցչական և ծնողական կազմով, որոնք ևս զանազան հետաքրքիր խաղեր էին տեղադրել յատկացւած  բաժնում։

Ամառային ընթրիքների գունազարդ տարածքում  ճոխ բիւֆէն  և խոհանոցը սպասարկում էր ներկաներին։

Իսկ խաղավայրը իր ամբողջ յարմարութիւններով գրկբաց, երեխաների տրամադրութեան տակ էր։
Միաժամանակ "Խաժակ Արզումանեան" ցուցասրահում տեղակայւած էր  գեղանկարիչ Մեղրիկ Փիրումեանի աշակերտների պաստառներն, ուր այցելում էին ծնողներն ու մանուկները։

 Աշխատանքները կազմակերպւել էր այնպէս, որ երեխաները զբաղւեն ու սովորեն իրենց տարիքին համապատասխան՝ և՜  մտային և՜  ֆիզիքական  կարողութիւնների  զարգացման ուղղութեամբ։

Այսօր ներկաները կը վկայեն որ մեծերն էլ էին դարձել աշխոյժ մանուկներ  ու որ՝

Մանուկների աշխարհում յաւերժ գարուն է, գարուն։
Մանուկների աշխարհում խինդ ու երգն է թևածում։
Եւ մտքով մի պահ ևս թևածեցինք այսպէս՝

Ես մի մանուկ եմ դառնում մանուկների աշխարհում,
Մարած կրակս է հեռանում մանուկների աշխարհում:
Ինչպէս ծովում մարգարիտ , անյայտ աստղեր երկնքում,
Այնպէս գանձեր կան թաքուն մանուկների աշխարհում:

Ամպրոպ չկայ, ամպ չկայ,
ձմեռ չկայ, ձիւն չկայ,
Միշտ գարուն է ու գարուն մանուկների աշխարհում:

Միշտ ծիծաղ է, ցնծութիւն, միշտ շարժում է,խաղ ու վազք,
Եռանդը միշտ վարարուն մանուկների աշխարհում:

Միշտ հանդէս է, երգ ու պար, միշտ վճիտ է ու պածառ,
Լոյսը երբէք չի մարում մանուկների աշխարհում:

Ծաղիկներ կան անթառամ, թռչուններ կան հազարան,
Արևը մայր չի մտնում մանուկների աշխարհում:

Հազար տարի էլ ապրես` չես յագենայ, չես յոգնի,
Հոգիդ երբէք չի մթնում մանուկների աշխարհում:  
Ու Այսպէս
իրենց փոքրիկ բայց ամենակարող ձեռքերով պատրաստւած՝ ծաղկամանը, կաւէ ափսէները, ուլունքներով ,քարերով զարդարւած թղթերը նկարչութիւնները, ուշադիր ու ամուր բռնած մինչ նոր հանդիպում հրաժեշտ տւեցին մի քանի ժամ իրենց հոգ տարած պատասխանատուներին։

Մինչ նոր հանդիպում մեր ամենալաւ բալիկներ։