Հ.Մ.Ա.Կ.- ի Երէցների միութեան Արհեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ հոկտեմբերի 14-ի առաւօտեան ժամը 10։30-ից տեղի ունեցաւ հայ մշակոյթի տօնին նւիրւած ձեռքի աշխատանքների ցուցահանդէս-մրցոյթ։
Մասնակցել էին թւով 343 մանուկ-պատանի-երիտասարդ՝ Արաքս, Գիւլբենգեան, Նայիրի, Արարատ, Շանթ դպրոցներից նաև Էլպիս Ֆերահեան և Ս.Մարիամ մանկապարտէզները, Ակունք կենտրոնը, Սրբոց Վարդանանց եկեղեցու կիրակնօրեայի աշակերտները ,"Մեղրի" Արւեստանոցի աշակերտները, Հ.Մ.Ա.Կ.- ի Արւեստից ու Սկաուտական միութիւնների անդամները։
Ամառային ընթրիքների շրջափակում տեղադրւած և ցոյցի էր դրւած արւեստասէր մասնակիցների գեղեցիկ աշխատանքները, որոնք դիտւում էր մեծ ոգևորութեամբ ու գնահատանքով։
Բացման խօսքով հանդէս եկաւ Երէցների միութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Բաբա Ահարոնեանը նա ողջունեց ներկաներին և ի սրտէ գնահատեց ներկայացրած աշխատանքները։
Բոլոր մասնակիցները ստացան նւէրներ։
Ապա իրաւարարներ՝ ընկերներ Լուսինէ Յարութիւնեանի և Հերմինէ Բէգլարեանի միջոցով ստացաՆ գնահատականներ։
Առաջին, երկրորդ և երրորդ շահողները հանդիսացան հետևեալները՝
Մելանի Մկրտչեանը (Մեղրի Արւեստանոց)
Էմինէ Խոդադատ (Մեղրի Արւեստանոց )
Արմէն Աբադ (Գիւլբենգեան դպրոց)
Օրւայ ընթացքին աշխատում էր ճոխ բիւֆէն ու խոհանոցը։
ծրագիրը աւարտւեց ժամը 15։00 ին։