Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 24 Հունիս 2023 13:37
Rate this item
(0 votes)

23 փետրւարի 2023թ.-ին Հ.Մ.«Արարատ»Կ.-ի Մարզական միութեան նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ Մինի բասկետբոլ մարզաձևի երկսեռ փառատօնը:
Փառատօնին մասնակցում էին 9 խմբեր,խմբերից 3-ը Արարատ Կազմակերպութեան Մարզական միութեան մինի բասկետբոլի մարզիկներն էին իսկ հրաւիրւած 6 բասկետբոլի ակադեմիաներն էին՝
Միհան
Շահին թաբ
Համեռս
Բարան
Ջամշիդի
Քալէ
Բոլոր խմբերը պարբերաբար ընկերական մրցումներ անցկացրին։
Փառատօնի աւարտին Մարզական միութեան վարչութեան անդամներ՝ ընկերներ Արբի Սարգսեանի և Արթին Մինասեանի և վետերան ընկերներ՝ Մելիք Սարգսեանի ու Գևիկ Աւասափեանի միջոցով մարզիկներին յանձնւեց գնահատագիր ու մեդալ: Բոլոր մարզիկները բարձր տրամադրութեամբ թողեցին մարզաւանը նպատակ ունենալով պատրաստւելու ապագայ մրցումների համար:
Նշելի է, որ սոյն մրցումների կազմակերպչական և իրաւարարական աշխատանքներում իրենց սիրայօժար օժանդակութիւնն են ունեցել Արարատի տղայոց բասկետբոլի ընկերները։