Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 24 Հունիս 2023 13:50
Rate this item
(0 votes)

Ուրախութեամբ յայտնում ենք, որ ՀՄԱԿ-ի Մարզական միութեան՝ թւով 35 ընկերներ՝ բասկետբոլ  և սեղանի թենիս մարզաճիւղերից, այսօր մարտի 20-ի առաւօտեան, ժամը 1։00-ին մեկնեցին Նոր Ջուղա մասնակցելու 35-րդ Գարնանային խաղերին։
Մարզիկներին ճանապարհելու էր եկել՝ Կենտրոնական վարչութեան փոխ նախագահ ընկեր Արա Գալստեանը, ով բարի մաղթանքներով ողջունեց սոյն սիրւած  խաղերի մասնակիցներին։

Ներկայ էր Մարզական միութեան նախագահ ընկեր Արբի Սարգսեանը, ով արդեն միացել է խմբին ու ներկայ է լինելու հանդիսաւոր բացման արարողութեանն ու մրցումներին։
Նշենք որ խմբերի ընդհանուր պատասխանատուն է ընկեր Արթին Հաթամզադէն։
խաղերին նաև  իր մասնակցութիւնն է բերել ՀՄԱԿ-ի Ուրմիայի մասնաճիւղը։
Յաջողութիւն ենք մաղթում  մարզիկներին  ցանկանում ենք ընկերական մթնոլորտում ուրախ օրերի բարի վայելում։