Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 24 Հունիս 2023 14:09
Rate this item
(0 votes)

Թւականիս մարտի 21-ին Թեհրանի Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան սկաուտապետ խմբապետ Արգին Պօղոսեանը, գերագոյն կազմի անդամներ Խմբապետ Անի Զաքարեանը , խմբապետ Ամասիա Ղարիբեանը և Դէր խմբապետ Մհեր Աբդալեանը հանդիպում ունեցան Նոր Ջուղայի Սկաուտականի նախագահի և կազմի հետ Սպահանի Նոր Ջուղայում։
Հանդիպման ընթացքում խօսւեց ապագայ աշխատանքների մասին , փոխյարաբերութիւնները աւելի ամրացնելու նպատակով և միասնական աշխատանքները աւելի եռանդով շարունակւելու առթիւ։
Գնահատւեց Նոր ջուղայի և Հ.Մ.Ա.Կ-ի Սկաուտական միութեան յարաբերութիւնը, որը սկսւել է ամռանը Արարատ Կազմակերպութեան Սկաուտական միութեան ընդհանուր համագաղութային բանակումից։
Մարտի 25-ին գերագոյն կազմի անդամները այցելեցին Շիրազի Սուրբ Մարիամ եկեղեցի։
Տեսնելով և լսելով ծանօթացան եկեղեցու պատմութեանը։
Կազմը Շիրազի «Հայ տուն»-ում ,ականատես եղաւ հայ տուն-ի հնարաւորութիւններին, Նաև քննարկելով իրավիճակը, ապագայ աշխատանքների և բանակումների համար կազմը նկատի կունենայ Շիրազի մասնաճիւղը։