Հրատարակութիւն

PDF

Նւիրահաւաք

Rate this item
(0 votes)

2023 թւականի ուրբաթ, մայիսի 5-ի առաւօտեան Հայ Մշակութային Արարատ Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան հրաւէրով Արարատ մարզաւանի Տնակում կազմակերպւել էր համեստ հիւրընկալութիւն Արարատի նւիրատու- բարերարների պատւին, ովքեր մէկ շաբաթւայ ընթացքին կազմակերպւած նւիրահաւաքին իրենց լուման ներդրեցին և իհարկէ դեռ շարունակում են մասնակցել բոլորիս երկրորդ ընտանիք՝ Արարատին՝ թև ու թիկունք լինելու մեծ գործին։
Սկզբում ցուցադրւեց շրջանի գործունէութեան տեսաերիզը, որը պարունակում էր բոլոր միութիւնների, մարմինների և մասնաճիւղերի աշխատանքներն, այնուհետև
Բազման խօսքը ընթերցեց Կենտրոնական վարչութեան անդամ ընկեր Սիւնէ Ֆարմանեանը։
Ապա Կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկեր Հենրիկ Խալոյեանը էկրանի վրայ ցուցադրւող վիճակագրական տեսաերիզին համահունչ, հանգամանօրէն զեկուցեց "Արարատ" կազմակերպութեան 46-րդ նստաշրջանի նիւթական գործունէութիւնը։
Ընթացքին նւիրատւութեանը  յատկացւած  սեղանին էին մօտենում ևս նւիրատուներ։
Սրահի անկիւնում ի ցոյց էր դրւած շրջանի ընթացքին հրատարակւած ու տպագրւածները, գաւաթներն ու յուշանւէրները։
Վերջում տեղի ունեցաւ վիճակահանութիւն, խորհրդանշական՝ կրծքին փակցւող Արարատի երկու ոսկէ գերբերի, որոնք յանձնւեցին շահողներին։
Ջերմ մթնոլորտում անցաւ ցերեկոյթը ու մի անգամ ևս հնչեց՝
-"Երախտապարտ ենք, որ ձեր սէրը և ազգային ու հաւաքական կեանքին նւիրաբերելու բերկրանքը, որպէս կեանքի նուրբ արւեստ և Արարատի մեծ ընտանիքի մի մասնիկ՝ կիսում էք մեզ հետ, որը մեզ համար հպարտանք է և միաժամանակ պարտաւորեցնող։
Միջոցառումը աւարտւելուց յետոյ ներկաները միասնաբար շրջայց կատարեցին մարզաւանում տեղի ունեցող զանազան բաժիններ ընդորում շինարարական ենթակայ վայրեր։