Հրատարակութիւն

PDF

դոկտ. Նարգէս Մադանիփուրը, Թեհրանի քաղաքապետարանի 3-րդ շրջանի մշակութային հասարակական հարցերով տեղակալ Մահմուդ Աֆրախթէն եւ ուղեկցող պատւիրակութիւնները մարզաւանում

Rate this item
(0 votes)

Մայիսի 8-ին «Արարատ» մարզաւան են այցելել Թեհրանի քաղխորհրդի հասարակական եւ մշակութային յանձնաժողովի ղեկավար դոկտ. Նարգէս Մադանիփուրը, Թեհրանի քաղաքապետարանի 3-րդ շրջանի մշակութային հասարակական հարցերով տեղակալ Մահմուդ Աֆրախթէն եւ ուղեկցող պատւիրակութիւնը:
Պետական պաշտօնեաներին հիւրընկալել են Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան Կենտրոնական վարչութեան նախագահ ընկ. Հենրիկ Խալոյեանը, փոխնախագահ ընկ. Արա Գալստեանը եւ Կենտրոնական վարչութեան անդամ ընկ. Հարմիկ Սարգսեանը, որոնք Թեհրանի քաղխորհրդի եւ քաղաքապետարանի ներկայացուցիչներին ծանօթացրել են մարզաւանի հնարաւորութիւններին, մասնաւորապէս՝ վերանորոգման եւ վերակառուցման անհրաժեշտութեան բաժիններին, ինչպէս նաեւ կազմակերպութեան դժւարութիւններին, պահպանման խնդիրներին:
Այցելելով Ս. Խաչ Մատուռ կազմակերպութեան կենտրոնական վարչութեան անդամները հիւրերին ներկայացրել են մատուռի նախագծման պատմութիւնը եւ Ռոստոմ Ոսկանեանի աւանդի մասին տւեալներ: Այնուհետեւ, այցելել են Խաժակ Արզումանեան ցուցասրահ, եւ Նորայր Պահլաւունիի անւան արխիւային գրասենեակ, որտեղ նրանց ընդունել է ընկ. Արա Ծատուրեանը՝ ներկայացնելով կազմակերպութեան բազմաբովանդակ արխիւային նիւթերը:
Այցելութեան աւարտին պետական պաշտօնեաները հիւընկալւել են, որից յետոյ նրանց նւիրւել է յուշանւէրներ: