Հրատարակութիւն

PDF

30-րդ Պատգամաւորական ժողով

Rate this item
(0 votes)

2023 թ.-ի մայիսի 15-ի երեկոյեան, Արարատ մարզաւանի "Վաչիկ Ղարաբէգեան" սրահում մեկնարկեց 30-րդ Պատգամաւորական ժողովի դռնբաց հանդիսաւոր բացումը։

Ներկայ էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Տէր Սեպուհ արք Սարգսեանը, Իրանի Իսլ խորհրդարանում Թեհրանի և հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանը,
Համազգային հայ կրթական և մշակութային միութեան ատենապետ՝ ընկեր Զաքար Քէշիշեանը,
Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան ազգային կենտրոնական վարչութեան քաղաքական ժողովի անդամ պրն. Յովսէփ Աւետեանը,
Ալիք հաստատութեան և օրաթերթի ներկայացուցիչները
Քոյր միութիւնների ներկայացուցիչները, Ներկայացուցչական և Բարձրագոյն ժողովներից ընտրւած պատգամաւերներն ու միութենականներ։
Սկաուտական միութեան թմբկահարների մուտքով  ու դրօշակագարդի ձեռամբ ծածանւեց Կազմակերպութեան դրօշը ապա Արարատ երգչախումբը խմբավարութեամբ Արփի Սիմրոջեանի՝ կատարեց Արարատի հիմնը և Յառաջ նահատակ երգը։
Բացման խօսքով հանդէս եկաւ Կենտրոնական վարչութեան նախագահ ընկեր Հենրիկ Խալոյեանը, որը ներկաներին հրաւիրեց  մէկ րոպէ ոտնկայս՝ յարգել շրջանի ընթացքին մեզնից  առյաւետ բաժանւած ընկերների և յանուն հայրենիքի զոհւածների յիշատակը։
Ըստ օրակարգի հրաւիրւեցին երիցագոյն և կրտսերագոյն ձայնի իրաւունքով պատգամաւորներն որպէս ժամանակաւոր դիւան, կատարելու մանդատների ստուգման կարգը։

Այնուհետև ցուցադրւեց Կազմակերպութեան երկամեայ կեանքն ու աշխատանքները ներկայացնող՝ տեսաերիզ, պատրաստւած ընկ Կարէն Մնացականեանի։
այնուհետև Նախագահ Հենրիկ Խալոյեանը ներկայացրեց 46-րդ շրջանի գործունէութեան ամփոփ զեկոյցը պատկան վիճակագրական տեսաերիզով։

Արտայայտւեցին
պատգամաւոր պրն. Արա Շահվերդեանը,
Ալիք օրաթերթի գլխաւոր խմբագիր պրն. Արամ Շահնազարեանը,
Համազգայինի ատենապետ՝ ընկեր Զաքար Քէշիշեանը, որի աւարտին երկուստեք փոխանակւեցին Կենտրոնի և Կազմակերպութեան գերբերի պատկերով յուշանւէրներ։

Աւարտին հայրական օրհնանքով նիստը ամփոփեց Սրբազան հայրը։
Արտայայտւողներն իրենց  խօսքերում դրւատանքով դիմեցին շրջանաւարտ Կենտրոնական  վարչութեանը լայնածաւալ ազգանպաստ գործունէութեան համար։

Աւարտւելով նիստը տեղի ունեցաւ համեստ հիւրընկալութիւն
մտերմիկ մթնոլորտում։

30-րդ Պատգամաւորական ժողովի անդրանիկ նիստը տեղի է ունենալու այսօր՝ երեքշաբթի մայիսի 16-ին։