Հրատարակութիւն

PDF

«ՏՕՆԵՐԻ ՏՕՆ ՄԱՅԻՍ 28»

Rate this item
(0 votes)

 


Երէկ՝ մայիսի 26-ին, ԹՀԹ Թեմական խորհրդի կողմից կեանքի կոչւած յանձնախմբի և ՀՄԱԿ-ի Երէցների միութեան և Իրանի հայ արհեստաւորների միութեան նախաձեռնութեամբ՝ տեղի ունեցաւ
«ՏՕՆԵՐԻ ՏՕՆ ՄԱՅԻՍ 28-ի» Դաշտահանդէս միջոցառումը յագեցած գեղարւեստական ծրագրով՝ «Արարատ» երգչախմբի, «Արարատ» պարախմբի և «Մանկապատանեկան Երաժշտաթատերական խմբի» ելոյթներով։
Հիւրաբար Հայաստանից ժամանած երկու մեներգիչներ՝ Եւա Եգանեանն ու Մաւր Մկրտչեանը հանդէս եկան մենահամերգներով։
Օրւայ հաղորդավարն էր ընկեր Անի Զաքարեանը, ով բացման և օրւայ առիթով խօսքերը ընթերցեց։

Ցուցադրւեց կենտրոնական յանձնախմբի միջոցով պատրաստւած տեսաերիզը։

Միջոցառմանը ներկայ էին ԻԻԽ Թեհրանի և հիւսիսային Իրանում իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանը,
ԻԻՀ Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան անձնակազմը,
ԹՀԹ Թեմական խորհրդի ներկայացուցիչները,
Կրթական խորհրդի ներկայացուցիչը,
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչը,
Ալիք հաստատութեան ներկայացուցիչը,
Քոյր միութիւնների ներկայացուցիչները,
Հայաստանի Հանրապետութեան ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր՝ Քրիստինէ Վարդանեան։

Վերջում ժողովրդի կողմից ինքնաբուխ միասնական պարերով աւարտւեց գեղարւեստական բաժինը։
Դաշտահանդէսում երեխաներին զբաղեցնելու բաժինը յանձն էր առել Արարատի Սկաուտական միութիւնը։
Ուրախ մթնոլորտում միջոցառումը շարունակւեց մինչև ուշ գիշեր։