Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 27 Հունիս 2023 15:21
Rate this item
(0 votes)

2023 թ.-ի յունիսի 25-ի երեկոյեան, ՀՄԱԿ-ի Մարզական միութիւնն

ի պատիւ Իրանի ազգային լիգայի Ա կարգի Բասկետբոլի մրցաշարում՝
Փոխչեմպիոնի կոչմանն արժանացած մեր մարզիկների, ներկայութեամբ ԻԻԽ Թեհրանի և հիւսիսային Իրանում իրանահայութեան պատգամաւոր Արա Շահվերդեանի, Կենտրոնական վարչութեան
նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանի և ընկեր Նայիրի Յարութիւնեանի՝ Մարզական
միութեան կապ, անցեալ շրջանի փոխ նախագահ և Մարզական միութեան կապ՝ ընկեր Արա Գալստեանի, Մարզական միութեան անցեալ և սոյն շրջանի վարչութիւնների, միութեանն առնչակից ընկերների ու սիրելի բասկետբոլիստների՝ ովքեր նախ լսեցին Մարզական միութեան նախագահ՝ ընկեր Արբի Սարգսեանի ողջոյնի և շնորհաւորանքի արտայայտութիւններն ապա Կենտրոնական վարչութեան նախագահի և պատգամաւորի ջերմ շնորհաւորանքի խօսքերն
այնուհետև մարզիկները պարգևատրւեցին ու ստացան յատուկ Գնահատագիր։
Երեկոն անցաւ Արարատ մարզաւանի Ամառային ընթրիքների շրջափակում մտերմիկ և ուրախ մթնոլորտում։