Հրատարակութիւն

PDF

ՀԱՅ ՄՇԱԿՈՒԹՍՅԻՆ "ԱՐԱՐԱՏ" ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԻՒՆԸ ԴԱՐՁԱՒ 79 ՏԱՐԵԿԱՆ

Rate this item
(0 votes)

 

2023 թ.-ի յուլիսի 4-ին լրացաւ Հ Մ "Արարատ" Կ-ի հիմնադրման 79-ամեակը։
Այդ առիթով  Կենտրոնական վարչութիւնը կեանքի էր կոչել յանձնախումբ՝ բաղկացած միութիւնների ներկայացուցիչներից։

Միջոցառմանը ներկայ էին արարատականներն  ու իրենց անմիջական հիւրերը Ս Խաչ մատուռի շրջափակում, ուր կահաւորւած էր
տարեդարձին համապատասխան։

Մասնակիցներին տարածքում դիմաւորում էին Կենտրոնական վարչութեան անդամները։

Օրւայ հաղորդավար ընկեր Մեղեդի նազարեանի բացման և ողջոյնի խօսքով մեկնարկեց ծրագիրը, ապա Սկաուտական միութեան դրօշակագարդը ծածանեց Կազմակերպութեան դրօշը միաժամանակ ներկաները ոտնկայս ունկնդրեցին Արւեստից միութեան "Արարատ" երգչախմբի Կազմակերպութեան հիմնը։
Ապա հնչեց "Հոյ Նար"   երգը։

Ամբիոնի մօտ հրաւիրւեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը  օրւայ առիթով արտայայտւելու համար։
Նա  բարեմաղթանքներով շնորհաւորեց  79-ամեակը ապա յիշեց անցեալ շրջանում Կազմակերպութեան ընդհանուր աշխատանքների վերաշխուժացման և մասնաւորաբար չորս միութիւնների, մարմինների ու մասնաճիւղերի աշխոյժ գործունէութեան մասին, որը և շարունակւելու է նոյն թափով.
նաև փոխանցեց, որ մօտ օրերին Մարզական, Արւեստից և Սկաուտական միութիւնները մասնակցելու են Հայաստանում տեղի ունենալիք Համահայկական խաղերին և բանակումին և
վերջում յաջողութիւն մաղթեց բոլորին։
Այնուհետև Արւեստից միութեան Մանկապատանեկան Երաժշտաթատերական խումբը ելոյթ ունեցաւ։

"Արարատ" պարախումբը հանդէս եկաւ շրջպարերով, որին միացան ներկաները։

Տեղի ունեցաւ Կարկանդակի հատման արարողութիւնը։
Հատմանը  մասնակցեցին ներկայիս Կենտրոնական վարչութիւնը, միութիւնների նախագահները և անցեալ շրջանների նախագահները։

Արմէն Ասատրեանի միջոցով հնչեց երաժշտութիւններ, որի ներքոյ ներկաներն ուրախ և ընկերական մթնոլորտում
վայելեցին տարեդարձը։

Վերջում հիւրերը մասնակցեցին Երէցների միութեան կողմից և Մարզական ու Սկաուտական միութիւնների օժանդակութեամբ կազմակերպւած հիւրասիրութեանը։

Մինչ ուշ գիշեր հաւաքւած մտերմիկ մթնոլորտում անցաւ երեկոն։

 

 

Կենտրոնական  վարչութեան խօսքը ՀՄԱԿ--ի 79-ամեակի առիթով

 

79-ԱՄԵԱԿԻ ՏԱՐԵԴԱՐՁ


Բարի երեկոյ սիրելի Արարատական ընկերներ, Արարատի բարեկամներ և հիւրեր

Այսօր, մեր սիրելի Կազմակերպութիւնը դառնում է 79 տարեկան: 79 տարիներ առաջ կազմւած փոքրաթիւ միութիւնը, շնորհիւ իր հիմնադիր անդամների ու նրանց յաջորդող սերունդների հեռատեսութեան, գիտակից ու նւիրական աշխատանքի օր է օր զարգացել, բարգավաճել ու դարձել է այսօրւայ հզօր կազմակերպութիւնը, որը ոչ միայն իր անժխտելի դերն ունի իրանահայութեան կեանքում որպէս մեր համայնքի ամենամեծ կազմակերպութիւնը, այլ իր կառոյցով ու հնարաւորութիւններով եւ աշխատանքների ծաւալով ու բազմազանութեամբ հիացմունք է առաջացնում սփիւռքից ու Հայաստանից մեզ այցելող անձանց ու հաստատութիւնների մօտ. և այս բոլորը մեզ համար չափազանց պարտաւորեցնող է, մեզ է վստահւած այս կազմակերպութեան ու գեղեցիկ կառոյցի ոչ միայն պահպանումը, այլ նաև դէպի առաջ ուղղորդելու պարտականութիւնը:
Սիրելիներ, ինչպէս բոլորդ ականատես էք եղել անցեալ մէկ տարւայ ընթացքում կազմակերպութիւնը հետկորոնայական պայմաններում իր աշխատանքային գրեթէ բոլոր բնագաւառներում ապրեց վերաշխուժացման շրջան, իսկ այս տարի ժամանակն է արդիւնքներ քաղել այդ վերաշխուժացումից և նոր քայլեր վերցնել դէպի ապագայ:
Եւ այսպէս, յառաջիկայ երկու ամիսների ընթացքում մեր ամենակարևոր աշխատանքների շարանում’ մեր սկաուտները մասնակցելու են համա-Հ.Մ.Ը.Մ.-ական ընդհանուր բանակումին Հայաստանում, մեր Արւեստից միութեան պարախումբը Հայաստանի Համահայկական Համաշխարհային խաղերի գործադիր կոմիտէի միջոցով հրաւիրւել է ելոյթով ներկայանալու 8-րդ Համահայկական խաղերի բացման արարողութեանը, իսկ մեր մարզիկները մեկնելու են Հայաստան մանակցելու նոյն խաղերի մրցաշարին :
Սիրելիներ մեր Կազմակերպութիւնը ասյօր կանգնած է իր 80 ամեակի շէմին ու մեր բոլորի 1 առ 1-ի ներդրումով ու աջակցմամբ շարունակելու է իր նպատակասլաց երթը, առաւել հասատակամ քայլերով:
Կրկին շնորհավորում ենք բոլորիդ ու ցանկանում նոր վերելքներ մեր սիրելի Կազմակերպութեանը։