Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 22 Հուլիս 2023 14:53
Rate this item
(0 votes)

ՀՄԸՄ-Ի ԱՐՑԱԽԻ ՍԿԱՈՒՏՆԵՐԻ ԲԱՑԱԿԱՅՈՒԹԵԱՄԲ՝

ՀԱՄԱ-ՀՄԸՄ-ԱԿԱՆ 12-ՐԴ ԲԱՆԱԿՈՒՄԻ ԲԱՑՈՒՄԸ՝
«ԽՐՈԽՏ, ԽԻԶԱԽ, ՄԻՇՏ ՊԱՏՐԱՍՏ» ՆՇԱՆԱԲԱՆՈՎ

Ուրբաթ, 21 յուլիսի երեկոյեան ժամը 6.15-ին (Երեւանի ժամանակացոյցով), Բիւրականի «Գառնիկ Մկրտիչեան» Սկաուտական բանակավայրում ընթացք առաւ համա-ՀՄԸՄ-ական 12-րդ բանակումը՝ բացման արարողութիւնը, որտեղ ներկայ գտնուեցին ՀՅԴ Բիւրոյի անդամ Արսէն Համբարձումեանը, ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելեանը, ՀՄԸՄ-ի Կենտրոնական Վարչութեան ատենապետ եղբ. Վաչէ Նաճարեանը, անդամներ՝ Դաւիթ Յակոբեանը, Օշին Փիրումեանը, Տիրան Վահրատեանը, Ֆէտի Խաժակ Գազանճեանը եւ քոյր Թալին Օրտողլեանը։ Ներկայ էին նաեւ ՀՄԸՄ-ՀԱՍԿ-ի վարչութեան անդամները, ինչպէս նաեւ՝ Հայաստանի մէջ Իրաքի եւ Պուլկարիայի դեսպանների ներկայացուցիչները։
Բացման արարողութիւնը ընթացք առաւ բանակողների հանդիսաւոր կերպով բանակավայր մուտքով։ ՀՄԸՄ-ի Շրջանային եւ Մեկուսի 30 շրջանների եւ Իրանի «Արարատ», «Սիփան» եւ «Նայիրի» միութիւնների 750 բանակողներ կարգապահ շարքերով իրենց տեղերը գրաւեցին դրօշակի կայմերի դիմաց։
Զգալի էր ՀՄԸՄ-ի Արցախի սկաուտների բացակայութիւնը։ Բոլորը մտքով ու հոգով այդ պահին բանակումից զրկուած Արցախի սկաուտների հետ էին։

Տեղի ունեցաւ դրօշակի արարողութիւն։
Հայաստանի, Արցախի, ՀՄԸՄ-ի սկաուտական եւ բանակումի քայլերգներով բարձրացան Հայաստանի, միջազգային սկաուտութեան եւ բանակումի մասնակից շրջանների երկրների դրօշները։ Հանդիսութիւնը վարեց բանակումի հերթապահ եղբ. Արամ Գայսէրեանը՝ Արեւելեան Մ. Նահանգներից։