2023 թ.-ի չորեքշաբթի, յուլիսի 19-ին Արարատի Արենուշների հատւածի թիւ 4 և Արիների հատւածի թիւ 2 խմբերի միասնական բանակումը մեկնարկեց Արաքում։
Այս բանակումի նպատակն էր դաստիարակել և ծանօթացնել նոր սերնդին՝ սկաուտ լինելու նպատակի և իմաստի ուղղութեանբ:
Բանակումի ընթացքում սկաուտները ունեցան տարբեր դասարններ՝ ֆիզիքական աշխատանքների և 3-րդ կարգի գիտելիքների մասին, որոնց շարքում են՝ րօլինգ, եօթեակ, դանակ և կացին։
Սկաուտները խարուկահանդէսին ստեղծեցին ջերմ մթնոլորտ։ Բանակումը աւարտւեց յուլիսի 22-ին։