2023թ.-ի երեքշաբթի, օգոստոսի 29-ին տեղի ունեցաւ Արիների և Արենուշների հատւածների թիւ 3 խմբերի միասնական բանակումը Անզալի քաղաքում։
Բանակումի նպատակն էր անհատների սկաուտական և ընդհանուր գիտելիքների զարգացում և խմբային աշխատանքների բարելաւում։
Բանակումը ծառայելով իր նպատակին ունեցաւ զանազան դասարաններ, որոնցից են՝
• Կողմնորոշում
• Dopamine & Motivation (Դոպամին և Մոտիվացիա)
• Կոմիտաս
• Կինոյի սկիզբ
• Bear Grylls
• Դանակ և Կացին
• Կապի դասարան
• Memeology ( Մեմեոլոգիա )
• Ընդանուր Գիտելիքի մրցութիւն
Անհատները հինգ օրեայ բանակումի ընթացքում ստեղծեցին մտերմիկ մթնոլորտ և ձեռք բերեցին զանազան նոր փոռձառութիւններ։
Եւ այսպէս բանակումը իր աւարտին հասաւ սեպտեմբերի 3-ին։