Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 22 Հոկտեմբեր 2023 09:22
Rate this item
(0 votes)

Հինգշաբթի 19 հոկտեմբերի 2023 թ.-ի երեկոյեան Հ. Մ. «Արարատ» Կ.-ի Արւեստից միութեան նախաձեռնութեամբ՝ Կենտրոնատեղիի «Կոմիտաս» սրահում, Հայ մշակոյթի տօնի առիթով տեղի ունեցաւ ելոյթ, որին մաս էին կազմում միութեան Մանկապատանեկան Երաժշտաթատերական խումբը և «Արարատ» պարախումբը:
Ծրագիրը սկսւեց Մեղրի Սարխոշեանի բացման խօսքով, այնուհետև երաժշտական խումբը ներկայացաւ հայկական ազգային և ժողովրդական մի շարք երգերով: Մատնանշելի է որ հայ ազգի մեծանուն երաժիշտ Արամ Խաչատրեանի ծննդեան
120- ամեակի առիթով խումբը ներկայացրեց կոմպոզիտորի «Գարուն Երևան» ստեղծագործութիւնը:
Ծրագիրը շարունակւեց «Արարատ» պարախմբի ելոյթով: Պարերի ընթացքին յաջորդաբար հնչեցին «Հայրենիք» երգը Էլենի Առաքելեանի և «Անունս Արցախ է» երգը Փօլէթ Սարուխեանի միջոցով:
Ծրագրի երկրորդ կէսին թատերական բաժնի միջոցով ներկայացւեց «Մի կաթիլ մեղր» հեքիաթը:
Խմբերի ուսուցչական կազմի անւանացանկն է ըստ հետևեալի՝ Արարատ պարախմբի աւագ ուսուցիչ՝ Լինէթ Սարգսեան ուսուցիչ՝ Ալմարա Շամիրեան փորձավարներ՝ Էլին Դանիէլեան և Նարէ մնացականեան
փորձավարի օգնական՝ Նարէ Տէր Մկրտչեան:
Մանկապատանեկան երաժշտաթատերական խմբի թատերական բաժնի պատասխանատու՝
Էրւին Գալստեան, երաժշտական բաժնի պատասխանատուներ՝ Արմէն Ասատրեան և Մեղեդի Նազարեան:
Շնորհաւորելով խմբերի ուսուցչական կազմին նման բովանդակալից ծրագիր կազմելու և մեծ եռանդով երեխաներին ոգևորելու համար, յուսանք որ ինչպէս անցեալ 80 տարիները կազմակերպութեան յարկի ներքոյ կը դաստիարակւի հայկական մշակոյթը շարունակող և կերտող աննման սերունդ: