Հրատարակութիւն

PDF
Կիրակի, 14 Հունվար 2024 09:50
Rate this item
(0 votes)

Ուրբաթ, 2023 թ․-ի դեկտեմբերի 1-ի երեկոյեան, «Արարատ» մարզաւանի «Վաչիկ Ղարաբէգեան» սրահում նշւեց ՀՄԱԿ․-ի Երէցների միութեան 59 րդ տարեդարձը։
Ներկայ էին միութեան ընկերներն ու Արւեստից, Սկաուտական և Մարզական միութիւնների ու մարմինների վարչական ընկերները, նախկին նախագահներն ու հիւրերը։
Միջոցառումը մեկնարկեց Երէցների միութեան նախագահ՝ ընկեր Գէորգ Թահմազեաանը։ Ծրագիրը յագեցած էր գեղարւեստական ներկայացումներով։
Օրդ․ Փօլէթ Սարուխանեանը կատարեց «իմ անուշ Հայաստան» երգը ապա օրդ. Էլենի Առաքելեանը մեներգեց «Հայ ենք մենք»-ը։
Պատանի դաշնակարուհի՝ Լուսիա Մուրադեանը, որը անցեալ տարի ընտրւել է Մալայզիայի UCSI համալսարանի դաշնամուրի միջազգային մրցոյթին և Իրանի ուսումնադաստիարակչական նախարարութեան միջոցով կազմակերպւած «Ջաբեր էբն հայան» փառատօնին երաժշտական բաժնում գնահատւել է բարձրագոյն գնահատանքով, կատարեց Մորիս Մաշկովսկի՝ օպուս 72, համար 5 , և Արամ Խաչատրեանի «Սօնատրինա»-ի առաջին մասը։
«Ուռին»երգը կատարեց տկն․ Օֆիկ Մատթէոսեանը, դաշնակահարը՝ Ժոզեֆ Գալաստանեանը։
Այնուհետև օրւայ հաղորդավար վարչական ընկեր՝ Անի Աւագեանը բեմ հրաւիրեց Հայաստանից անբաժան, Արցախցի պրն․Արտաշէս գրիգորեանին։
Պրն․ Արտաշէսը աւարտել է Մոսկւայի պետական Կոնսերւատորիայի կատարողական բաժինը: Այնուհետև ֆլէյտայով նւագակցել է Ռուսաստանի, Արցախի և Հայաստանի տարբեր անւանի նւագախմբերում ով կատարեց հայկական ժողովրդական մեղեդիներ։
Ելոյթ ունեցաւ «Արարատ» պարախմբի թիւ 3 և 2 խմբերը «Զատիկ» պարով։
Աւարտին իր շնորհաւորանքների ու ողջոյնների խօսքը հաղորդեց կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Սոֆի Ջաղարբէգեանը։
Ծրագրի գեղարւեստական բաժինը աւարտելով, ներկաները հիւրասիրւեցին համեստ ընդունելութեամբ, հատւեց գեղեցիկ կարկանդակը, ամրագրւեց բազմաթիւ յիշատակելի լուսանկարներ։
Օրւայ սեղանապետ ընկեր Արա Գալստեանը մերթ ընդ մերթ հնչեցրեց շնորհաւորանքի խօսքեր, հրաւիրեց մեներգելու ընկեր Յարութ Նազարեանին և Մեղեդի Նազարեանին։
Միջոցառման վերջին բաժնում օրւան համապատասխան երաժշտութեամբ ներկայ էր պրն․Կարէն Մանսուրեանը։ Ուրախ մթնոլորտում տարեդարձը շարունակւեց մինչ ուշ գիշեր։