Հրատարակութիւն

PDF

«Արարատ» մարզաւանում հիւրընկալւեց Թեհրանի 3-րդ մասի Քաղաքապետ պրն. Ջաւանին և նոյն քաղաքապետարանի այլ պաշտօնակատարներ

Rate this item
(0 votes)

Չորեքշաբթի, 24 յունւարի 2024 թ․-ի առաւօտեան ՀՄԱԿ․-ի Կենտրոնական վարչութեան հրաւէրով «Արարատ» մարզաւանում հիւրընկալւեց Թեհրանի 3-րդ մասի Քաղաքապետ պրն. Ջաւանին և նոյն քաղաքապետարանի այլ պաշտօնակատարներ, որոնց դիմաւորեց Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկ․Սոֆի Ջաղարբէգեանը և Կենտրոնական վարչութեան անդամներ՝ Արմանդ Դրորը և Ժորժ Աղայեանը և ընկեր Դարւին Աւագեանը։

Հանդիպման ընթացքին քննարկւեց և Կենտրոնական վարչութեան կողմից փոխանցւեց երախտիքի խօսքեր Արարատ մարզաւանում կատարւած մի շարք վերանորոգմների և շինարարութիւնների կապակցութեամբ։

Եղան երկուստեք խորհրդակցութիւններ և առաջադրանքներ
ի մասնաւորի շեշտադրւեց կառուցւած  ջրամբարի և վերանորոգւած  հանդերձարանների պարագան։

Այցի արդիւնքում՝ պրն Ջաւանին  ցուցաբերել է դրական ու բարիացակամ մօտեցում մարզաւանի տարածքի  պահպանման ու մի շարք նորոգութիւններ կատարելու ուղղութեամբ քաղաքապետարանի հնարաւորութիւններից օգտւելու առումով։
Հիւրընկալութեան աւարտին յարգարժան հիւրին յանձնւել է յուշանւէր։