2024 թ.-ի յունւարի 25-ին ՀՄԱԿ-ի Արխիւային գրասենեակում հիւրընկալւեց Հ.Մ.Ա.Կ.-ի երէց վետերան ժամանակի Երէցների միութեան վարչութեան նախագահ՝ ընկեր Վագրիկ Մանուկեանն իր դստեր՝ ընկեր Անի Մանուկեանի ընկերակցութեամբ։
Ընկեր Վագրիկը այժմ բնակւում է Երևանում և կարճ այցելութեան համար ժամանել է Թեհրան, նա տարիներ յետոյ առաջին անգամը լինելով ՝ այցելում էր Արխիւային գրասենեակ։
Այցելութեան ընթացքում, ընկերը մեծ հետաքրքրութեամբ և մանրամասնօրէն դիտեց բոլոր յիշատակներն ու պահւած գոյքերը :
Արարատի 80-ամեակի սեմին
50-ամեակի յանձնախմբի նախագահ ընկեր Վագրիկը նաև հետաքրքրւեց 50-ամեակի մեծ և բովանդակալից արխիւներով, որոնք ամենայն խնամքով պահւում են Արխիւային գրասենեակում:
Ընկերոջը ցանկանում ենք քաջառողջութիւն ու յաջողութիւն և շնորհակալութիւն յայտնում այցի համար։