Թւականիս շաբաթ 28 Սեպտ. 2013 թւին տեղի ունեցաւ Վ.Մարմնի միջոցով կազմակերպւած ընթրիք հանդիպումը լողաւազանների բաժնում մտերմիկ և հոգեհարազատ մթնոլորտում շուրջ 104 հոգու մասնակցութեամբ:
Ծրագրին նախապէս հրաւիրւած էին Կ.Վարչութիւնը, 45-րդ Համահայկական մրցութիւններին իրենց ներդրումը կատարած սիրելի վարիչները և պաշտօնէութիւնը, կարգապահական կազմը, չորս միութիւնների Վարչութիւնների նախագահները, Կենտրոնատեղիի Վ.Մարմինը, Երէցների միութեան կրպակի անձնակազմը, Համահայկական մրցութիւնների յանձնախմբի նախագահը, Վ.Մարմնի գովազդային յանձնախումբը, Հանրային կապի նախագահը, բուժարանի բժիշկները և բուժքոյրերը:
Բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ ընկ. Նորիկ Մանասերեանը, որը իր շնորհակալական խօսքը ուղեց սիրելի պաշտօնէութեան և միութենականներին:
Ապա Կ.Վարչութեան նախագահ ընկ. Համլետ Խալոյեանը իր գնահատանքի խօսքը ուղեց ներկաներին և ակնարկեց, թէ' պաշտօնէութեան և թէ' միութենականների սիրայօժար և բծախնդիր աշխատանքը:
Ծրագիրն աւարտւեց ուշ երեկոյեան, բոլորի մօտ թողնելով անմոռանալի յուշեր: