Print this page
Երկուշաբթի, 30 Սեպտեմբեր 2013 23:00

Վարիչ Մարմնի կազմակերպած մտերմիկ հանդիպումը

Rate this item
(1 Vote)

 

    Թւականիս շաբաթ 28 Սեպտ. 2013 թւին տեղի ունեցաւ Վ.Մարմնի միջոցով կազմակերպւած ընթրիք հանդիպումը լողաւազանների բաժնում մտերմիկ և հոգեհարազատ մթնոլորտում շուրջ 104 հոգու մասնակցութեամբ:

    Ծրագրին նախապէս հրաւիրւած էին Կ.Վարչութիւնը, 45-րդ Համահայկական մրցութիւններին իրենց ներդրումը կատարած սիրելի վարիչները և պաշտօնէութիւնը, կարգապահական կազմը, չորս միութիւնների Վարչութիւնների նախագահները, Կենտրոնատեղիի Վ.Մարմինը, Երէցների միութեան կրպակի անձնակազմը, Համահայկական մրցութիւնների յանձնախմբի նախագահը, Վ.Մարմնի գովազդային յանձնախումբը, Հանրային կապի նախագահը, բուժարանի բժիշկները և բուժքոյրերը:

   

Բարիգալստեան խօսքով հանդէս եկաւ ընկ. Նորիկ Մանասերեանը, որը իր շնորհակալական խօսքը ուղեց սիրելի պաշտօնէութեան և միութենականներին:

    Ապա Կ.Վարչութեան նախագահ ընկ. Համլետ Խալոյեանը իր գնահատանքի խօսքը ուղեց ներկաներին և ակնարկեց, թէ' պաշտօնէութեան և թէ' միութենականների  սիրայօժար և  բծախնդիր աշխատանքը:

    Ծրագիրն աւարտւեց ուշ երեկոյեան, բոլորի մօտ թողնելով անմոռանալի յուշեր:

 

 

 

Last modified on Շաբաթ, 19 Հոկտեմբեր 2013 11:06