Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր
Շաբաթ, 05 Հոկտեմբեր 2013 19:00

Իրանի Մշակոյթի նախարարի ներկայութեամբ մեծարւեց՝ ճրտպ. Ռոստոմ Ոսկանեանը

Rate this item
(1 Vote)

 

Դոկտ. Ջաննաթի.–

«Հայերը իրաւամբ մեր երկրի  ամենալաւ ժողովուրդներից են»

 

    Թեհրանում Հ.Մ.Ա.Կ.-ի «Արարատ» Մարզաւանի եւ նոյն տարածքում գտնւող Ս. Խաչ մատուռի ճարտարապետ, եւ իր մասնագիտութեամբ արւեստագէտ՝ հանրածանօթ ճրտպ. լուսահոգի Ռոստոմ Ոսկանեանի մահւան առիթով, հինգշաբթի հոկտեմբեր 3–ի երեկոյեան  տեղի ունեցաւ մեծարման երեկոյ նոյն մատուռին կից շրջափակում, որին ներկայ էր նաեւ Իրանի Մշակոյթի եւ Իսլամական առաջնորդութեան նախարար՝ դոկտ. Ջաննաթին։

 

    Միջոցառման սկզբում, որը միասնաբար կազմակերպել էին Հ.Մ.Ա.Կ.–ը, Իրանահայ ճարտարապետների եւ Ճարտարագէտների Միութիւնը, Հայ Ակումբը, Հայ Համալսարանականների Ընդհ. Միութիւնը եւ Թեհրանի Համալսարանի ճարտարապետութեան ֆակուլտետը, Մշակոյթի եւ Իսլամական առաջնորդութեան նախարար՝ դոկտ. Ջաննաթիի, եւ նախաձեռնող միաւորների ներկայացուցիչների ձեռամբ կատարւեց յոբելեարի յուշատախտակի բացումը։

    Այնուհետեւ ցուցադրւեց  տեսաերիզ  , որտեղ ներկայացւում էր  ճրտպ. Ռոստոմ Ոսկանեանի կենսագրութիւնը։

    Ապա արտայայտւեց Հ.Մ.Ա.Կ.– ի կենտրոնական Վարչութեան նախագահ՝ ընկ. Համլետ Խալոյեանը, որից յետոյ արւեստաբան Լիդա Բերբերեանը մեկնաբանեց ճրտպ. Ռոստոմ Ոսկանեանի գեղարւեստական աւանդը։

Համլետ Խալոյեան

    Գեղարւեստական առաջին բաժնում ելոյթ ունեցաւ  իր երգեցողութեամբ Կարինէ Մուրադեանը «Կարաւան» ստեղծագործութեամբ որին դաշնամուրով ընկերակցում էր Լուիզա Աւետիսեանը։ 

    Արտայայտւելու առիթ ունեցաւ Թեհրան համալսարանի Ճարտարարւեստի ֆակուլտետի Փարդիսի նախագահ՝ դոկտ. Համէդ Մազահերեանը։

    Ապա ցուցադրւեց Ռոստոմ Ոսկանեանի անիմացիոն տեսաերիզը՝ «Ուր՜ է ընկերոջ տունը» խորագրով։

    Ապա Հանրի Յարութիւնեանը, Լուիզա Աւետիսեանի դաշնամուրի ընկերակցութեամբ կատարեց «Կիլիկիա» երգը։

    Այնուհետեւ Արտահայտւեց Թեհրանի Իսլ. Խորհրդարանում եւ Հիւսիսային Իրանահայութեան պատգամաւոր դոկտ. Կարէն Խանլարեանը, որն իր խօսքի աւարտին բեմ հրաւիրւեց նախարար՝ դոկտ. Ջաննաթիին։

Արտահայտւեց նաեւ Իրանի Մշակոյթի եւ Իսլամական առաջնորդութեան նախարար՝ դոկտ. Ջաննաթին

    Նա իր խօսքի սկզբում  գոհունակութիւնն յայտնելով նման հանդիսութեանը ներկայ գտնւելու համար, գնահատելց իրանահայ մեծ ճարտարապետ, գեղանկարիչ եւ արձանագործ՝ Ռոստոմ Ոսկանեանի աշխատանքները, ողջունեց մեծարման մտայղացումը նման արւեստագէտի համար,և ընդգծեց – « Հայերը       իրաւամբ մեր երկրի  ամենալաւ ժողովուրդներից են։ Հայերի եւ Իրանի միւս ժողովուրդների համակեցութիւնը, երկու երկրների դրացիութիւնից սկսած մինչեւ Հայերի ներկայութիւնն ու ապրելը Արաքս գետի ամբողջ եզրին, որը 2000 տարւայ պատմութիւն ունի, այս բոլորը ապացուցում է երկու ժողովուրդների սերտ յարաբերութիւնները ։ Երկու ժողովուրդներ, որոնք պատմութեան ընթացքում ունենալով հազարամեայ քաղաքակրթութիւններ եւ դրացիութիւն, միմեանց վրայ ազդեցութիւններ են թողել մշակոյթի, արւեստի եւ ճարտարարւեստի բոլոր բնագաւառներում։ Ոչ ոք չի կարող հերքել այս երկու հինաւուրց ժողովուրդների փոխադարձ ազդեցութիւնները՝  ճարտարապետի,  բան ու գրականութեան, երաժշտութեան եւ գեղարւեստի այլ ոլորտներում»։

    Պրն. նախարարի յուսադրիչ ելոյթից յետոյ, որն ընդառաջւեց բուռն ծափահարութիւններով, Մելանի Աւանէսեանը թաւջութակով կատարեց Կոմիտասից երկու կտորներ։

    Ծրագրի աւարտին ընկ. Հրաչ Զարիֆեանը մի քանի խոսկով արտահայտւեց լուսահոգի քեռու մասին և իր շնորհակալութիւնը հայտնեց յուշերեկոն նախաձեռնողներին:

    Վերջում տեղի ունեցաւ հիւրասիրութիւն։

    Ձեռնարկին ներկայ էին ազգային իշխանութան, միութիւնների, Ալիք հաստատութեան եւ օրաթերթի ներկայացուցիչները, ինչպէս նաեւ արւեստագէտներ եւ լուսահոգի Ռոստոմ Ոսկանեանի ժամանակակից ընկերները, դասախօսները, գործակիցները եւ ուսանողները։

 

(Ամբողջութիւնը՝ առանձին։)

 

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան Հանրային Կապ

Last modified on Կիրակի, 13 Հոկտեմբեր 2013 19:26

Լուսանկարներ

View the embedded image gallery online at:
http://www.araratorg.org/index.php?option=com_k2&view=item&id=377:%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD&Itemid=550&lang=hy#sigProGalleria16fdc0a2db