Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր
Շաբաթ, 05 Հոկտեմբեր 2013 17:53

Ուրախ հաւաքներ՝ համայնքի երիտասարդութեան համար «Արարատ» Կենտրոնատեղիի հոգեհարազատ միջավայրում

Rate this item
(1 Vote)

 

    Ուրբաթ սոյն թւականի օգոստոսի 2-ին երեկոյեան ժամը 20:00-ին Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնատեղիի վարիչ մարմնի հրաւէրով ու նախաձեռնութեամբ կազմակերպութեանս վարչութիւնների և յանձնախմբերի անդամների ընկերական միջավայրում բացումը կատարւեց «Արարատ» կենտրոնատեղիի բիւֆէի աշխատանքը:

 

    Ինչքան վայրն էր մտերմիկ և հոգեհարազատ, նոյնքան՝ մթնոլորտը ջերմ ու տօնական: Բակն ու նախասրահը դասաւորւած էր ամառային ու գունագեղ գեղեցիկ  սեղաններով ու ծաղիկներով:

    Նախասրահի անկիւնից հնչում էր հայկական ու տարբեր ոճի նւագներ ու երգեր՝ «Արարատ» Կազմակերպութեան մօտիկ բարեկամ եւ հարազատ երաժիշտ վարպետների կատարումներով: Երգիչ՝ Արա Դաւթեանը իր տաք ձայնով ու գեղեցիկ երգերով յատուկ ջերմութիւն և աշխուժութիւն էր ստեղծում ներկաների մօտ, որին  սաքսիֆոնով ընկերակցում էր Վրէժ Մելիքեանը:

    Բացման խօսքով հանդէս եկաւ Կենտրոնատեղի վարիչ մարմնի նախագահ՝ ընկեր Արմէն Զարգարեանը և բարի գալստեան խօսքով ողջունեց բոլորի ներկայութիւնը, որը առաւել շուք և եռանդ է պարգևել հանդիսութեանը: Նա բացատրեց թէ մարմինը նպատակ ունի կազմակերպելով այս երիտասարդական հաւաքները՝ իրար շուրջ հաւաքել համայնքիս պատանի ու պարմանուհիներին, ինչու չէ նաև աւելի մեծերին, առիթ ստեղծել նրանց միմեանց հետ շփւելու և տօնական մթնոլորտում վայելելու ուրախ ժամանց:  Հաւաքը լինելու է  երեքշաբթի և չորեքշաբթի օրերը երեկոյեան ժամը 19:00- ից մինչև 22:30-ը հէնց նոյն վայրի առողջ և մտերմիկ մթնոլորտում՝ օգտւելով ճոխ բիւֆէից: Ընկերը աւելացրեց, որ անշուշտ աշխատանքը իր լաւագոյն արդիւնքը ստանալու համար կարիք ունի միութենական ընկերների նաև համայնքիս երիտասարդութեան բուռն ներկայութեանը:

    Նա իր խօսքերի շարունակութեան մէջ յիշեց հանգուցեալ՝ Արմէն Մկրտիչեանին, որը պիտի մաս կազմէր աշխատանքի կազմակերպիչ յանձնախմբին: Ընկերը միշտ խրախուսում ու եռանդ էր ներշնչում աշխատանքներին և երբևէ իր համագործակցութիւնը չէր խնայում որևէ գործում: Թող ընկերոջ յիշատակը միշտ վառ մնայ մեր սրտերում:

    Ընկեր Արմէնը յայտնեց թէ կազմը միշտ պատրաստ է լսելու առաջարկներն ու քննադատութիւնները, որը վստահ շինիչ կը լինի աշխատանքի բարելաւման առումով: Նա իր խօսքերի աւարտին մէկ անգամ ևս ցանկացաւ քաջալերել շրջապատի պատանի պարմանուհիներին մասնակցելու և ուրախ ժամանց վայելելու «Արարատ» Կենտրոնատեղիի հոգեհարազատ բակից ու նախսարհից՝ օգտւելով բիւֆէի մատակարումներից, որը պատրաստւել է հէնց իրենց համար և շնորհակալութիւն յայտնեց երաժիշտ ընկերներին՝ որ այս գիշեր գեղեցիկ կատարումներով և երգերով իրենց սիրայօժար և սերտ համագործակցութիւնը ցուցաբերելեցին ու տօնական մթնոլորտ ստեղծեցին բոլորիս համար: Վերջում նա ուրախ ժամանց մաղթեց բոլորին:

    Ապա առիթ տրւեց Կազմակերպութեանս նախագահ՝ ընկեր Համլետ Խալոյեանին արատայայտւելու: Վերջինս գնահատեց կենտորնատեղիի վարիչ մարմնի գեղեցիկ մտայղացումը, կարևորելով համայնքիս ինչու չէ նաև միութենական երիտասարդ ընկերների համախմբումբը՝ կենտրոնատեղիի հարազատ յարկի տակ, ցանկանալով յաջողութիւն եռանդ ու շունչ  մարմնի ընկերներին՝ յառաջիկայ աշխատանքներում:

    Վերջում բոլորը հիւրասիրւեցին համեստ ընդունելութեամբ և ուրախ պահեր անցկացրին մինչեւ ուշ երեկոյ:

                                                                                        Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութիւն

 

 

Last modified on Շաբաթ, 05 Հոկտեմբեր 2013 18:03