Print this page
Շաբաթ, 12 Հոկտեմբեր 2013 22:58
Rate this item
(7 votes)

 

    Հայոց Առաքելական սուրբ եկեղեցին  Սբ. Խաչին նւիրւած ունի չորս տօներ (Սբ. Խաչի երևման տօն, Գիւտ Խաչի, Վարագայ Սբ. Խաչի և Խաչվերաց): Սեպտեմբերի 15-ին, Հայ եկեղեցին նշում է Խաչվերացը, որը նաև  հինգ տաղաւար տօներից մէկն է: Այն վերաբերում է Յիսուս Քրիստոսի Խաչափայտի ազատագրման յիշատակին: Գրաբարում «խաչվերաց» նշանակում է «խաչի վերացում», այսինքն` «խաչի բարձրացում»: Տօնի յաջորդ օրը, ննջեցեալների յիշատակի օրն է:

 

    Թւականիս Սեպտեմբերի 15–ին, Խաչվերացի տօնի առիթով, Հ.Մ.Ա.Կ.–ի Երէցների Միութեան նախաձեռնութեամբ, մարզաւանի «Այգեստան»ի շրջափակում տեղի ունեցաւ ուրախ ժամանց, կազմակերպութեան անդամների եւ նրանց հիւրերի մասնակցութեամբ։

    Սկզբում միութեան նախագահ ընկ. Անդրէ Գալստեանը բարի գալստի խօսք յայտնելով ու ներկայացնելով օրւայ երաժշտական խմբին ու երգիչներին՝ Արմէն Ասատրեանին եւ Արա Դաւթեանին, ուրախ ժամանց մաղթեց հիւրերին։

    Այգեստանի մուտքի մօտ, զարդարւած սեղանների վրայ Խաչվերացի մասին գրաւոր տեղեկութիւնների հետ միասին տեղադրւած էր այդ օրւայ Ռէհանը եւ պանիրը։ Նոյները շարւած էին նաեւ սեղանների վրայ։

    Երեկոյի ընթացքում Թեհրանի Հայոց Թեմական Խորհրդի նախագահ եւ Հ.Մ.Ա.Կ.–ի նախկին նախագահ ընկ. Էդւարդ Բաբախանեանը, իր գոհունակութիւնն յայտնեց նման հանդիսութիւն կազմակերպելու համար։

    Երէցների Միութեան նախագահ ընկ. Անդրէ Գալստեանը իր հերթին շնորհակալութիւն յայտնեց ընկ. Էդւարդ Բաբախանեանին խրախուսական խօսքերի համար։

 

 

 

Լուսանկարներ