Print this page
Կիրակի, 27 Հոկտեմբեր 2013 22:54
Rate this item
(5 votes)

    Հ.Մ.Ա.Կ.-ի Երէցների միութեան Արհեստից բաժանմունքի նախաձեռնութեամբ՝ ուրբաթ հոկտեմբերի 25-ին տեղի ունեցաւ ձեռքի աշխատանքի ցուցահանդէս-մրցոյթ նւիրւած Մշակոյթի Տօնին:

 

    Մրցոյթին մասնակցում էին 6 տարեկան երեխաներ մինչև 35 տարեկան երիտասարդներ և երիտասարդուհիներ: Մրցոյթին ներկայացւած էր բազմաթիւ ձեռքի աշխատանքներ ինչպէս՝ նկարչութիւններ, ձեռագործեր, փայտից և ապակուց պատրաստւած զանազան գեղարւեստական իրեր:

    Մրցոյթի ժիւռիի անձնակազմի անդամներն էին ընկ. Շուշիկ Ստեփանեանը, ընկ. Ալենուշ Թորիկեանը և տիկ. Լուսինէ Յարութիւնեանը: Մրցոյթի վերջում անձնակազմի կողմից տեղի ունեցաւ նւէրների ու գնահատագրերի պարգևատրում:

    Նոյն օրը կազմակերպւել էր նաև հայերէն գրքերի ցուցահանդէս-վաճառք: Ծրագրին ներկայ էին դպրոցական աշակերտներ, համալսարանի ուսանողներ, բազմաթիւ միութենականներ, երիտասարդներ ու երիտասարդուհիներ ու նաև Ակունք կենտրոնի սաները:

    Ձեռնարկի աւարտին, ծրագրի պատասխանատու՝ ընկ. Շուշիկ Տէր Յակոբեանը գնահատելով մասնակցողների ներկայութիւնը, իր շնորհակալական խօսքը ուղեց բաժանմունքի վարչութեան ու նաև միութեան վարչութեան, նման առիթներ ստեղծելու համար, որը դերակատար է պարսկահայ գաղութի մշակութային զարգացման ուղութեամբ: Ընկերը իր խօսքի աւարտին հրաւիրեց միութեան նախագահին՝ արտայայտւելու համար:

    Միւթեան նախագահ՝ ընկ, Անդրէ Գալստեանը ևս իր խօսքերում ողջունեց մասնակցողների ներկայութիւնը և մատնանշեց սոյն ձեռնարկների կարևորութիւնը և յուսաց որ նման աշխատանքներ, օրէցօր, աւելի կընդառաջւեն ու կլինեն միշտ յաջող ու արդիւնաւէտ: Ընկերը նաև իր շնորհակալական խօսքը յայտնեց ժիւռիի անձնակազմին, ծրագր պատասխանատուին, բաժանմունքի վարչութեանը ու բոլոր դերակատար անձնաւորութիւններին ու ընկերներին:

    Վերջում կենտրոնական վարչութեան անդամ՝ ընկ. Ռուբինա Գալստեանը արտահայտւեց, նա բարձր գնահատեց նման աշխատանքները, և իր շնորհակալական խօսքը ուղեց միութեան վաչութեանը՝ հետևողական ու բծախնդիր աշխատանքի համար ու նաև բոլոր դերակատար ընկերներին իրենց ցուցաբերած համագործակցութեան համար:

Լուսանկարներ