Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 27 Նոյեմբեր 2013 10:53
Rate this item
(1 Vote)

Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան «Արարատ» Պարախմբի տարեկան ելոյթ

    Թւականիս  հինգշաբթի եւ ուրբաթ՝ նոյեմբերի 28, 29– ին հայ հանդիսատեսի, եւ դեկտեմբերի 5 եւ 6–ին (հինգշաբթի եւ ուրբաթ),  «Դահեշփուր» բարեգործական հիմնարկութեան հետ համագործակցաբար պարսիկ կանանց համար, Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան «Արարատ» պարախումբը, այս անգամ չորս ղեկարվարների՝ Անահիտ Աւետեան, Լինդա Սարգսեան,Նատալի Մուրադեան և Լինետ Սարգսեանի և օգնականներ՝ Լեռնիկ Բաղրամեան Սիւնէ Շահւալադեան և Նարինէ Բանդարիի միատեղ համագործակցութեամբ իր տարեկան ելոյթն է ներկայացնելու «Արարատ» կենտրոնատեղիի (Նոբահար) «Կոմիտաս» սրահում։

 

   2013 թ. լրանում է «Արարատ» պարախմբի 16-ամեակը առիթը  պատեh համարելով զրոյցի նստեցինք պարի դպրոցի յանձնախմբի անդամների,  ղեկավար կազմի և պարուսոյցների հետ:

   -Սկզբում հարց տրւեց այս տարւայ ելոյթի որպիսութեան մասին: Բացատրւեց թէ՝ վերջին շրջանում եղել է կազմակերպչական փոփոխութիւններ: Ինչպէս արդէն տեղեակ էք  1996  թւից սկսեալ հիմնւել է  Հայ Մշակութային «Արարատ» Կազմակերպութեան «Արարատ» պարի դպրոցը, սկզբում հրաւիրւել է Հայաստանից  պրն. Ժոռա Դիլանեանը և այնուհետև 2002 թւից կազմակերպութեան խմբերը պրոֆէսիոնալ հիմքերի վրայ դնելու նպատակով օրւայ ղեկավար մարմինը դիմելով Հայաստանի պարարւեստի պետական «Բարեկամութիւն» համոյթի գեղարւեստական ղեկավար  Նորայր Մեհրաբեանին կնքեց  մի պայմանագիր որի արդիւնքում դպրոցի գեղարւեստական ղեկավար հրաւիրւեց  Հայաստանի պարի պետական անսամբլի նախքին մենապարուհի և «Բարեկամութիւն» համոյթի պարուհի ներկայիս փորձավար, Հայաստանի վաստակաւոր արտիստ տկն.Կարինէ Ղազարեանը,այնուհետեև  8-տարի անց նրան փոխարինեց  Հ.Հ. «Բարեկամութեան» պարի պետական համոյթի փորձավար Պրն. Յակոբ Մարգարեանը:

   Այս բոլոր տարիների ընթացքին մերթ սահուն մերթ բազում դժւարութիւնները հարթելով, մասնագէտների շնորհիւ դաստիարակւել են կազմակերպութեան մտասևեռումների համապատասխան այն ներքին ուժը որը այս ելոյթը դարձնելու է անկիւնադարձային՝ պարախումբը բեմ դուրս կգայ այն փորձավարների շնորհիւ որոնք տարիներ առաջ մանկուց աշակերտել են նոյն պարախմբին, իրենց պարային կրթութիւնը ստացել են մեր յարկի տակ ու պարծենալի է որ տարիներ անց արդեն ունենք երիտասարդ ղեկավար փորձավարներ: Հարկ է նշել  որ տկն. Անահիտ Աւետեանը սկզբից խմբին միացել է հէնց որպէս ուսուցիչ, նա պարի առաջին քայլերը առել է 1980 թւականից Անահիտ Ջանբազեանի դպրոցում այնուհետև երբ տարբեր պատճառներով Ջանբազեանի դպրոցը փակւեց և պարուսոյցները արտագաղթեցին նա պարը շարունակեց Սիւզի Խանջարեանի  դպրոցում: Ապա հրաւիրւելով Արարատ աշխատանքը շարունակեց կազմակերպութեան յարկի տակ: Նա մեր նախկին օգնականներ՝ ներկայի փորձավարների հետ ստանձնել է այս տարւայ ելոյթը ուր ամէն մէկն ունեն իրեց բեմադրութիւնները, մի խօսքով այս ելոյթում գեղարւեստական  ղեկավարը մի հոգի չէ և ելոյթը ամբողջովին պատրաստւել է խմբային ղեկավարութեան միջոցով:

    Կարևոր աշխատանքներից որ վերջին շրջանում կատարւեց այն որ Հայաստանից հրաւիրւեց  պարուսոյց, քորէոգրաֆ սպորտային պարերի մասնագէտ Քրիստինէ Յովակիմեանը որը հիմնականում երեխաների հետ պարապեց նորօրեայ ոճերի մէջ և կազմակերպեց «մաստր կլաս» ուսուցիչների համար որի հիման  վրայ ևս մեր ներքին ուժերը փորձել են բեմադրութիւններ կատարել :

    Պէտք է աւելացնել որ նախկինում էլ յաճախ ունեցել ենք զանազան ոճերի բեմադրութիւններ՝ մոդերն  կամ տարբեր ազգերի ժողովրդական պարեր օրինակ՝ հնդկական, յունական, իսպանական  որը հէնց տկն. Անահիտ Ա.-ի բեմադրութիւններն են, այս տարւայ ելոյթին ևս կառչելով «Բարեկամութիւն» համոյթի հիմքին, հայկական ժողովրդական պարերի  կողքին  բեմադրւելու է բազմաբովանդակ պարային ոճեր:

     -Որ բեմադրիչների ստեղծագործութիւններն էք ներկայացնելու:

Մեր արխիւում եղել է և կայ մեծ թւով պարեր՝ Ն. Մեհրաբեանից, Վ. Խանամիրեանից, Մայիսևից, Կարինէ Ղազարեանից, Յակոբ  Մարգարեանից,  Անահիտ Աւետեանից և պարսկական ոճի բեմադրութիւնները՝ պրն. Աւագ Աբրահամեանից:

    Գալով  այս տարւայ  ելոյթին՝ բեմադրութիւնները լինելու են՝ Կարինէ Ղազարեանից, Նորայր Մեհրաբեանից,  Յակոբ Մարգարեանից,  Քրիստինէ Յովակիմեանից և մեր ներկայի չորս փորձավարներից:

     Գիտենք որ սաների ծնողները սրտցաւ օժանդակութիւն և ներդրում ունեն իրենց սիրելի պարախմբի  համար, կը խնդրենք մի քանի խօսք ասէք այդ մասին:

    Այո, դա մեր բարեբախտութիւնն է որ մեր կողքին են կանգնած սիրելի ծնողների, նրանք ամէն կերպ օգնութեան ձեռք են մեկնում թէ' փորձերի օրերին և թէ' կազմակերպչական աշխատանքներում, հագուստների նորոգման համար,  մի խօսքով  ինչ  որ  պէտք է ելոյթը  ի մի բերելու համար, չեն խնայում:

  Ղեկավար կազմի կողմից ջերմօրէն շնորհակալութիւն ենք յայտնում իրենց և յուսով ենք որ ինչպէս միշտ կը վայելենք իրենց համագործակցութիւնը:

    -Մի քիչ պատմէք  հագուստների ձևաւորման մասին:

   Տկն. Կարինէ  Ղազարեանի օրօք  թէ' ինքը և թէ' «Բարեկամութիւն»  համոյթը մեզ տրամադրել է ճշգրիտ հայկական տարազների ձևերը, ընդհանրապէս հագուստների գծագրութեան պարտականութիւնը մի քանի տարի է որ փորձավար Լինդա Սարգսեանն է կատարում, մի 2 տարի է որ անսամբլի միւս աղջիկները ևս օգնում են թէ գծագրութեան և թէ ձևաւորման այս դժւարին գործին:

    -Եթէ աւելացնելիք ունէք խնդրեմ:

   Հարկ ենք համարում դարձեալ մատնանշել որ սոյն ելոյթը իրագործւելու է խմբային ղեկավարութեան միջոցով, ամէն ինչ կատարւել է խորհրդակցաբար, ղեկավարները կատարելապէս օգտւել են տարիների իրենց փոխանցւած փորձառութիւններից,  նրանք բեմադրում են նաև անցեալի ստեղծագործութիւնները և երախտապարտ են ժամանակի շնորհաշատ երեք ղեկավարներին:

    Տեղին է որ մեր յատուկ շնորհակալական խօսքերն ուղենք Տկն. Վալերիկ Մանուկեանին և Պրն. Աւագ Աբրահամեանին որոնք յարկ եղած ժամանակ իրենց խրախուսանքներով կամ քննադատութիւններով ներկայ են եղել պարախմբի կողքին և մշտապէս աջակցել են մեզ :

   Ուրախ ենք յայտնելու որ ժամանակին ծրագրաւորւած աշխատանքը այսօր արդիւնաւորւած ենք տեսնում:

   Վերջում շնորհակալ ենք պարի դպրոցի տնօրէն՝ Տկն. Շաքէ Մուրադեանին իր անվերապահ և անձնւէր  աշխատանքի համար: