Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 25 Դեկտեմբեր 2013 13:05

Նորտարւայ տօնավաճառք Թաւրիզի մասնաճիւղում

Rate this item
(0 votes)

 

Նորտարւայ տօնավաճառք Թաւրիզի մասնաճիւղում

 

Սոյն թւականի դեկտեմբեր 20-ին հովանաւորութեամբ և նախագահութեամբ Ատրպատականի հայոց թեմի առաջնորդ՝ գերպ. Տ. Գրիգոր Ծ. Վրդ. Չիֆթճեանի և նախաձեռնութեամբ Հ.Մ.Ա.Կ.-ի Թաւրիզի մասնաճիւղի Սրւեստից բաժանմունքի, տեղի ունեցաւ Ամանորեան վաճառք, որին ներկայ էր Գերպ. Հայր Սուրբը եւ Թեմական Խորհրդի անդամները և ընդառաջւեց մեծ թւով թաւրիզահայերի կողմից:

Գերպ. Հայր Սուրբը իր քաջալերանքի խօսքը ուղղեց մասնաճիւղիս վարչութեանը ու միութեան բոլոր անդամներին՝ նախ շնորհաւորելով ամանորեան օրերը, ու նորանոր յաջողութիւն մաղթելով «Արարատ»-ի վարչութեան, տարբեր բաժանմունքներին եւ բոլոր անդամներին. ասաց՝ «Աւանդութիւնները՝ լինեն դրանք ամանորեան, թէ ազգային այլ օրերին առնչւող, մեր ժողովրդի գոյատեւման երաշխիքն են: Կարեւորը  դրանց արժէքը բարձր պահելն է, մեր ժողովրդի զաւակների հաւաքական գիտակցութեան մէջ: Դուք այդ առաքեալներն էք, որոնք հոսանքն ի վեր թիավարելով, պահպամում էք այն՝ ինչ որ ազգային մշակոյթյի մաս են կազմում, ու միշտ վերանորոգում է մեր հաւաքական կեանքի միապաղաղ առօրեան»: