Արարատի 70 ամեակը նշւում է Հայաստանում
Հայաստանում բնակւող «Արարատականներ»-ի թիւը անցնում է 160-ը, որոնք ի մի գալով որոշել են նշել հարազատ կազմակերպութեան 70-ամեակը: Այդ նպատակով կազմւած յանձնախումբը, որոնց անդամներն են՝ Արմինէ Մանուկեանը, Սանդրա Վարդանեանը Վարդան Իսախանեանը և Ռոմիկ Դանիէլեանը, արդէն կազմել է մի շարք ծրագրեր և ներգրաւելով բազմաթիւ ընկերների, կեանքի է կոչել համապատասխան ենթայանձնախմբեր:
Մինչ այժմ նախատեսւած ծրագրերն են՝
- Բուն Բարեկենդանի խնջոյք, որը կայանալու է Մարտի 2-ին.
- Ծառատնկութիւն՝ Մարտ կամ Ապրիլ ամսին.
- Յուլիս 4-ին՝ կազմակերպութեան բուն տարեդարձի օրը, զբօսանք (փիքնիք)՝ բոլոր «Արարատականներ»-ի մասնակցութեամբ:
- Հինգ օրեայ աւտօ-արշաւ՝ Սեպտեմբեր ամսի սկզբին, Հայաստանում եւ Արցախում: