Հրատարակութիւն

PDF
Երկուշաբթի, 10 Փետրվար 2014 12:38
Rate this item
(4 votes)

Հ.Մ.Ա.Կ.-իԴահուկավազքիԽումբը Պատրաստւում է

ՀամահայկականՁմեռայինԱռաջին խաղերին

 

Ուրախութեամբ տեղեկացնում ենք Հ.Մ.Ա.Կ.-ի դահուկավազք խմբի կազմւելու լուրը:

Խումբը սկսել է իր աշխատանքը 2013 թւականի հոկտեմբերից եւ շաբաթական երկու օր փորձեր է ունեցել «Արարատ» մարզաւանում£ Մարմնամարզութեան փորձեր է անց կացւել՝ Փաթրիկ Աբնուսի-ի միջոցով եւ դահուկավազքի ու եօգայի փորձեր, մարզիչ՝ Քրիստինէ Արմէնի ղեկավարութեամբ:

Խմբին մասնակցում են 25 հոգի, որոնցից 9-ը ընտրւել են մասնակցելու Հայաստանի առաջին Ձմեռային Համահայկական մրցութիւններին, որը տեղի է ունենալու 2014 թւականի փետրւարի 24-ից մարտի 3-ը՝ Ծաղկաձորում:

Հ.Մ.Ա.Կ.-ի նախաձեռնութեամբ կազմւած այս խմբին (դահուկավազք եւ snowboard-սնոուբորդ) մասնակցում են՝

1.    Արմէն Նազարեան

2.    Ալէքս Էյւազ Լազար

3.    Փաթրիկ Աբնուսի

4.    Արամ Մարտիրոսեան

5.    Փաթրիկ Մնացականեան

6.    Էռիկ Գրիգորեան

7.    Մաթիլդա Մարտիրոսեան

8.    Արաբօ Մանասեան

9.    Ալֆրէդ Կարապետեան

10.  Արա Ոսկանեան (խմբի պատասխանատու)

11.  Լուդւիկ Նազարեան (ընդհանուր պատասխանատու)

12.  Սամիրա Զարգարի (մարզիչ)

       Ալֆրէդ Հաւան (Միջազգային Համահայկական կոմիտէի կապ)

       Արա Ջահանեան (Հ.Մ.Ա.Կ.-ի Մարզական միութեան նախագահ)

 

Խումբը նոյեմբեր ամսից սկսած կանոնաւոր փորձեր է կատարել Թեհրանի տարբեր փիստերում եւ մասակցել կազմակերպւած որոշ մրցութիւններին:

Յունւարի 23-ին Թեհրանի «Թոչալ» փիստում կայացած դահուկավազքի տարբեր տարիքային մրցութիւնների ընթացքում, պատանիների տարիքային սահմանում ոսկէ մեդալով առաջին տեղ է գրաւել հայկական խմբից 9 ամեայ պատանի՝ Արմէն Աբնուսին:

Հինգշաբթի փետրւարի 6-ի «Շեմշաք» փիստում կայացած Բացառիկ Գիշերային մրցութիւններում, խմբի անդամ՝ Արամ Մարտիրոսեանը գրաւել է երրորդ տեղը:

Խումբը շարունակում է իր պարբերական փորձերը մինչեւ փետրւարի 20-ը: