Հրատարակութիւն

PDF

Ընդլայնված որոնում

Մեր մասին
Մեր մասին
Կենտրոնական Վարչութիւն
Միութիւներ
Արւեստ Միութիւն
Մարզական Միութիւն
Սկաուտական Միութիւն
Երէցների միութիւն
Մասնաճիւղեր
Ընդհանուր Լուրեր
Նկարներ
Համահայկական
Ծրագրերի Օրացոյց
Արխիւային
Հրատարակութիւններ

Մարզաւան

Rate this item
(4 votes)

 

 

    1970 թւականից, արդէն կազմաւորւել էր Թեհրանի Վանաքի շրջանում մարզաւան կառուցելու միտքը՝ սկզբում 52.0000 քառակուսի մետր ( հետագային՝ 72.000 ք. մ. )  տարածութիւն ունեցող հողամասի վրայ։ Փոխանցման աշխատանքը կատարւեց շատ դժւարութեամբ։ 
    Հողամասի յանձնման պայմանագիրը ստորագրւեց 1971 թւականի մարտին։ Կենտրոնական Վարչութիւնը մարզաւանը կառուցելու համար կեանքի կոչեց նախ Շինարարական ժամանակաւոր, եւ ապա կենտրոնական  յանձնախմբեր։  
    Հանգուցեալ ընկ. Վաչիկ Ղարաբէգեանը նշանակւում է որպէս Կ.Վ. լիազօր ներկայացուցիչը, եւ անմիջապէս կատարւում է շինարարութեան հիմնօրհնէքը։
    Մարզաւանի շինարարական աշխատանքներն սկսւեցին հանգուց. Վաչիկ Ղարաբէգեանի եւ ճրտպ. Ռոստոմ Ոսկեանեանի հսկողութեան ներքոյ, եւ 1974 թւականից յետոյ,  հետզհետէ կազմակերպութեան տարբեր միութիւններն ու բաժինները  փոխադրւեցին նորակառոյց մարզաւան։
    Իրանի Իսլամական յեղափոխութիւնից յետոյ, 1979 թւականից, երբ հիմնովին  յեղաշրջւեց երկրի նախկին դրւածքն ու չափանիշերը, այդ անդրադարձը բնականաբար  ծաւալւեց նաեւ փոքրամասնութեանց վրայ:
    Նոր իշխանութիւնը, իր մշակած նոր սահմանադրութեամբ  կրօնական եւ ազգային փոքրամասնութիւնների համար որոշ իրաւասութիւններ նկատի ունեցաւ, որոնց սահմաններում շարունակեցին աշխատել իրանահայ Ազգային Մարմիններն ու Միութիւնները: «Արարատ» Կազմակերպութիւնը եւս, իրաւասութեան այդ սահմաններում, շարունակեց  իր աշխատանքները, աւելի շեշտելով ազգային-մշակութային իր գործունէութիւնը, միաժամանակ իր ծրագիր-կանոնագրութիւնը վերամշակելով  եւ աւելի որոշակի դարձնելով Հայ Դատին ծառայաբերելու իր նպատակադրումը:
    Յեղափոխութիւնից յետոյ  Կազմակերութեան անդամների աճի, աշխուժացման եւ ձեռնարկների ժողովրդական աւելի ընդառաջման պատճառներից կարելի  է հաշւել նաեւ  այն, որ պայմանների բերումով, հասարակութիւնը մարզաւանն ու «Արարատ»-ը աւելի  ջերմ ու սրտամօտ միջավայր համարւեցին։  Այդ բերումով, մանաւանդ հայ պատանի-երիտասարդութիւնը,  ինչու չէ նաեւ տարեցները աւելի մղւեցին դէպի մեր միութիւններն ու կենտրոնները, ինչպէս նաեւ դէպի «Արարատ» Կազմակերպութիւնը:
    Միւս կողմից Հայաստանի անկախացումը 1991 թւականին եւ Իրան-Հայաստան սերտ ու անմիջական յարաբերութիւնը նոր շունչ ներարկեց իրանահայութեան կեանքին: «Արարատ»  Կազմակերպութիւնը առաջինն էր, որ մարզական ու մշակութային ասպարէզներում յարաբերութիւններ ստեղծելով Հայաստանի հետ եւ օգտւելով նրա մասնագէտների ներուժից, յաջողեց նոր որակ ստեղծել մարզական եւ մշակութային բնագաւառներում:
    Յեղափոխութիւնից յետոյ «Արարատ» մարզաւանը դարձաւ թեհրանահայութեան լայն զանգւածների հաւաքատեղին, ուր կենտրոնացան ազգային մեծ տօնակատարութիւնները, համախմբումներն ու խնջոյքները: Մարզաւանի պահպանումն ու օգտագործումը սակայն պահանջում  է ծանր բիւջէ, որը գոյանում  է նոյնինքն մարզաւանում եկամտաբեր աղբիւրներ ստեղծելով (հարսանիքներ, ամառային ընթրիքներ ....): Թէեւ մինչ օրս մարզաւանը ղեկավարւում  է միութենական  հիմունքներով՝ Կ. Վ.-ի նշանակած վարիչ մարմինների միջոցով, սակայն միութենական մարդուժի պակասը  մի կողմից եւ մարզաւանի բազմակողմանի զարգացումը միւս կողմից, ամեն օր աւելի են զգացնել տալիս Մարզաւանի ղեկավարումը  պրոֆեսիոնալ–արհեստավարժ  հիմքերի  վրայ դնելու անհրաժեշտութիւնը, որի առջեւ խոչընդոտներ են ստեղծում տնտեսական ծանր պայմանները։
    Սակայն ինչպէս միշտ մեր համայնքը ձեռք ձեռքի տւած կյաղթահարի բոլոր դժւարութիւններին: