Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 18 Փետրվար 2014 09:02

70-ԱՄԵԱՅ Հ.Մ.«ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (Յօդւած 5, 2014.02.10)

Rate this item
(0 votes)

 

4-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

1947 ՄԱՐՏԻ 5 – 1948 ՄԱՐՏԻ 17

  • Վարչութիւնը միութեան կեանքին աւելի յարմար ձեւակերպում տալու եւ տարւող աշխատանքները աւելի քան արդիւանւորելու մտահոգութեամբ, 1948-ի յունւարի 21-ին հրաւիրել է բացառիկ Ընդհ. Ժողով, ուր մտքերի փոխանակումից յետոյ, ընտրւել է բարեկարգիչ մի յանձնախումբ, որը երկու ամսում կազմել է իրեն վստահւած ծրագիրը, որը վաւերացւել է 1948-ի մարտի 10-ին գումարւած բացառիկ Ընդհ. Ժողովում:
  • Վարչութիւնը, միութեան կենտրոնատեղիում կառուցել է ամառային մի բեմ իր յարակից յարմարութիւններով, որը հնարաւորութիւն է ընձեռնել ունենալ բացօթեայ ձեռնարկներ:
  • Տեղի է ունեցել գաւաթների բախշման երեկոներ: Գաւաթը նստաշրջանի առաջին եւ երկրորդ եռամսեակում շահել է՝ Գրականը եւ երրորդում՝ Մարզականը:
  • Գրական բաժանմունքը իր շաբաթական պարապմունքներից դուրս, հրաւիրել է իրանահայ մտաւորական՝ Հայկ Աճեմեանին եւ նկարիչ՝ Յարութիւն Մինասեանին, դասախօելու բաժանմունքի անդամների համար, որը տեւել է ամիսներ:
  • Դահուկախաղի հատւածը շահել է առաջնութիւնը` Իրանի միջակումբային մրցութիւններում:
  • Միութիւնը ունեցել է պատի թերթ:

 

 

Last modified on Երեքշաբթի, 18 Փետրվար 2014 09:22