Հրատարակութիւն

PDF

Կարինէ Բրուտեանի և Գագիկ Յարութիւնեանի հանդիպումը՝ Կենտրոնական վարչութեան և միութիւնների ու մարմինների նախագահ ընկերների հետ

Rate this item
(0 votes)

Կարինէ Բրուտեանի և Գագիկ Յարութիւնեանի հանդիպումը՝

Կենտրոնական վարչութեան և

միութիւնների ու մարմինների նախագահ ընկերների հետ

 

Երէկ 18 փետրւարի երեկոյեան, Արւեստից միութեան վարչութեան նախաձեռնութեամբ, Կենտրոնական վարչութիւնը և Կազմակերպութեան միութիւնների և մարմինների նախագահ ընկերները, հիւրընկալեցին Հայաստանից թեհրան ժամանած Հայաստանի Կոմիտասի անւան պետական կոնսերւատորիայի  հայ երաժշտական ֆոլկլորագիտութեան ամբիոնի դասախօս՝ տկն. Կարինէ Բրուտեան և մասնագիտութեամբ կինոռեժիսոր և վաւերագրական ֆիլմերի հեղինակ՝ պրն. Գագիկ Յարութիւնեանին: Հիւրերին ընկերակցում էր «Արարատ» երգչախմբի ղեկավար՝ օրդ. Արաքս Խաչատրեանը:

Կենտրոնական վարչութեան նախագահ՝ ընկեր Համլետ Խալոյեանը բարիգալստեան ողջոյններից յետոյ, գնահատեց Արւեստից միութեան մտայղացումը  Կիմիտասին նւիրւած կայանալիք աշխատանքի կապակցութեամբ և «Արարատ» երգչախմբի խմբավար՝ օրդ. Արաքս Խաչատրեանի ներկայութիւնը պատեհ համարելով, կրկին շնորհաւորեց Իրանի 29-րդ երաժշտական Ֆաջր համաշխարհային փառատօնին երգչախմբի մասնակցութեան և փետրւարի 16-ին Ռուդաքի դահլիճում ունեցած փայլուն ելոյթի կապակցութեամբ:

Արւեստագէտ և Կոմիտասագէտ հիւրերը հակիրճ կերպով բացատրեցին իրենց աշխատանքի բնագաւառը, ներկայացնելով մի տեսահոլովակ, ուր արտացոլում էր Կոմիտասի երգերն ու գործունէութիւնը: Հիւրերը մէկ շաբաթ հիւրնկալելու է  կազմակերպութեան յարկի տակ, Արւեստից միութեան հետ միասնաբար «Արարատ» երգչախմբի Կոմիտասի «Լոռու գութան» կատարումը նկարահանելու և համահայկական համաշխարհային մասշտաբով պատրաստւող ֆիլմում ներառելու նպատակով:

Վերջում տկն. Կարինէն՝ որպէս յիշատակ նւիրեց Գրիգոր Փիտէճեանի հեղինակութեամբ՝ «Քրիստափոր Կարա մուրզա» գիրքը և 2014 թւականի Յովհաննէս Թումանեանի «Տէրն ու Ծառան» հեքիաթ օրացոյցը: