Հրատարակութիւն

PDF
Արւեստից Լուրեր
Արւեստից Լուրեր
Մարզական Լուրեր
Սկաուտական Լուրեր
Երէցների Լուրեր
Մասնաճիւղերի Լուրեր
Ընդհանուր Լուրեր
Շաբաթ, 22 Փետրվար 2014 16:01

Հեռախօս «Ալիք»-ին

Rate this item
(1 Vote)

   Փետր. 16-ին ներկայ գտնւեցի «Վահդաթ» մշակութային համալիրի «Ռուդաքի» սրահում «Ֆաջր» երաժշտական 29-րդ միջազգային փառատօնին, որին մասնակցել էր Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Արարատ» երգչախումբը: Ինչպէս միշտ, բարձրորակ էր խմբի ելոյթը եւ հաճելի հնչեղութեամբ: Մեծ հպարտութիւն ապրեցի որպէս հայ՝ տեսնելով այդ երգչախմբին՝ որպէս թեհրանահայութեան ներկայացուցիչ:

   Երգչախմբի եզրափակիչ հայրենասիրական «Իրան» երգը, որը դոկտ. Մոհամմադ Սարիրի մշակածն է, աննկարագրելի հիացմունք պատճառեց բոլոր ներկաներին եւ սրահը բուռն արձագանգեց յոտնկայս ծափահարութիւններով:
   Սրտանց շնորհաւորում եւ ողջունում ենք երգչախմբին՝ յաջողութիւն մաղթելով, յատուկ շնորհաւորանք երգչախմբի խմբավար Արաքս Խաչատրեանին, յաջողութիւն եմ մաղթում դաշնակահար Արին Աւանէսեանին՝ ողջունելով կազմակերպութեան 70-ամեակը եւ երգչախմբի 10-ամեակը, առաւել բեղուն ամեակներ մաղթելով:
   Անշուշտ, սա հաւաքական աշխատանքի արգասիքն էր, որ վայելեցինք բոլորս:
Վարձքներդ ի կատար:

Սիրով՝
ԱՐՈՒՍ ԱՒԱԳԵԱՆ

Last modified on Շաբաթ, 22 Փետրվար 2014 18:34