Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 25 Փետրվար 2014 10:01

70-ԱՄԵԱՅ Հ.Մ.«ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (Յօդւած 7,2014.02.24)

Rate this item
(0 votes)


70-ԱՄԵԱՅՀ.Մ.«ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆՀԵՏՔԵՐՈՎ

 

6-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

1949 ԱՊՐԻԼԻ 1 – 1950 ՄԱՐՏԻ 1

  • Լոյս է ընծայւել միութեան հնգամեայ պատմութիւնը ներկայացնող գրքոյկը: Նշանակւած խմբագրական կազմն է եղել՝ Նորայր Պահլաւունի, Լեւոն Պալեանը, Հրայր Մարուխեանը եւ Էդմոնդ Յովսէփեանը:
  • Հայ Ակումբի սրահում բոլոր բաժանմունքների մասնակցութեամբ տեղի է ունեցել հնգամեակի շքեղ տօնակատարութիւնը: Երաժշտականը՝ երգչախմբով, լարաւոր քառեակով եւ մեներգներով, Գեղարւեստականը՝ վոդւիլով, նկարչական, արձանագործական եւ լուսանկարչական ցուցահանդէսներով, Մարզականը՝ մի կենդանի պատկերով, Գրականը՝  արտասանութիւններով եւ Օժանդակ խումբը՝ երգչախմբով, մեներգներով եւ արտասանութիւններով, կատարել է Մարգարիտ Սահակեանի աշակերտութեան դաշնամուրի նւագահանդէսը եւ Փոքրիկ Վիլիկ Յարութիւնեանի ջութակի նւագահանդէսը:
  • Վարչութիւնը, թեհրանահայ նոյնանպատակ միութիւնների միացման խնդրի կապակցութեամբ Զ. Ընդհ. ժողովի կողմից իր վրայ դրւած պարտականութեան հետևանքով, 1949-ի յուլիս ամսից սկսած խորհրդակցական հանդիպումներ է ունեցել՝ Իրանահայ Մշակութային միութեան, Հայրենիք Մշակութային միութեան, Հայ Կին միութեան եւ Հայ Համալսարանականների Ընդհանուր միութեան հետ: Վերջին երկուսը, երկրորդ հանդիպման իսկ, որոշ պատճառներով հնարաւոր չեն համարել իրենց միութիւնների միացման իրագործումը, մինչդեռ առաջիններն ուրախութեամբ ընդառաջել են արծարծւած խնդրին: Յետագայ բանակցութիւնները սակայն, երկրորդական խնդիրների շուրջ եզրակացութեան չյանգելու հետեւանքով, չեն արդիւնաւորւել եւ բանակցութիւնները դադարեցւել են: Վարչութիւնը, կատարւածի մասին միութենականներին տեղեակ պահելու նպատակով, հրաւիրել է մի բացառիկ ընդհանուր ժողով: Ժողովը, խնդիրը հանգամանօրէն քննութեան առնելով, որոշել է ամէն ճիգ ի գործ դնել՝ գտնելու համար բանակցութեան նոր եզրեր:
  • Օժանդակ խումբը ունեցել է երգչախումբ Ալֆրէդ Մարդոյեանի խմբավարութեամբ:
  • Հիմնւել է մի դասարան՝ հայոց լեզւի եւ պետական լրիւ ծրագրով, ուր մէկտեղւել են բարձր տարիքի պատճառով ազգային դպրոցների առաջին դասարան չընդունւած երեխաներ, նաեւ մի դասարան՝ հայոց լեզւի եւ յարակից առարկաների կանոնաւոր դասաւանդման նպատակով՝ օտար դպրոցներ յաճախող երեխաների համար:

Վարչութիւնը Հայ Ակումբի, Թեհրանի Բարեգործականի եւ անհատ նւիրատուների  միջոցով, հոգացել է այդ երեխաների գրքերի, գրենական պիտոյքների եւ ճաշի ծախսերը:

Յօգուտ ազգային դպրոցների, կազմակերպւել է ձեռնարկներ եւ կամ մասնակցել այդ կարգի ձեռնարկների:

Սաներ է արձանագրել «Քուշեշ-Դաւթեան» եւ «Դանայի» դպրոցներում:

  • Միութենական՝ Լեւոն Քուրքչեանը երկրի ծանրաբարձութեան ախոյեանական մրցումներում առաջին է հանդիսացել ծանր քաշի մէջ եւ այդ քաշում հաստատել է մրցման մէկ նոր չափանիշ: Յակոբ Քուրքչեանն եւս նոյն մրցումներում, իր քաշի մէջ հանդիսացել է առաջին, իսկ միութիւնը գրաւել է երկրորդ տեղը:
  • Լեռնագնացութեան հատւածը յաջողել է նւաճել Թոչալի, Դամաւանդի եւ Թախթ Սոլէյմանի գագաթները:
  • Դահուկախաղի մրցումներում, միութենականª Բորիս Պապանեանը գրաւել է երրորդ տեղը եւ ներառւել ազգային խմբի մէջ:
  • «Գեղեցիկ մարմիններ»-ի երկրի ախոյեանական մրցումներում, Համազասպ Ղարախանեանը գրաւել է առաջին տեղը եւ ստացել է «Իրանի Պարոն» տիտղոսը:
  • Հեծանւավազքի միջակումբային եւ երկրի ախոյեանական մրցումներում, Գրիշ Շահումեանը հանդիսացել է երկրորդ:
  • Երկրի Մարմնակրթական հաստատութեան ներքին կանոնագրի մշակման յանձնախմբի նիստերում, կատարւած հրաւէրի համաձայն՝ մասնակցել է միութեան ներկայացուցիչը:
  • Վարչութիւնը ստացել է միութեան նորոգւած արտօնաթուղթը, որի աշխատանքներն սկսւած են եղել անցեալ շրջանում£ Արտօնաթուղթն ստանալուց անմիջապէս յետոյ, լուր է տրւել նախորդ վարչութեան օրօք մասնաճիւղ դառնալու ցանկութիւն յայտնած շրջաններին:

 

 

  • Այսպիսով Մասջէդ Սոլէյմանը՝ 112 անդամով (յունիսի 8-ին), Քերմանշահը՝ 23 անդամով (օգոստոսի 28-ին) և Ղազւինը՝ 30 անդամներով (դեկտեմբերի 28-ին) դարձել են մասնաճիւղեր որոնք ընտրել են իրենց վարչութիւնը:
Last modified on Երեքշաբթի, 25 Փետրվար 2014 13:10

Լուսանկարներ

View the embedded image gallery online at:
http://www.araratorg.org/index.php?option=com_k2&view=item&id=569:70-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-7,2014-02-24&Itemid=671&lang=hy#sigProGalleria3d25a00868