Սույն թվականի մարտի 02-ին մեկնարկեց Հայաստանում տոնվող ՀՄԱԿ-ի 70 ամյակին նվիրված միջոցառումների սկիզբը՝ Բարեկենդանի խնջույք տարազահանդես-դիմակահանդեսով: Միջոցառմանը մասնակցում էին 200-ից ավելի միութենականներ և հյուրեր: Ներկա էին նաև 2014թ. Սոչիի ձմեռային օլիմպիադային մասնակցած մեր հայորդի մարզիկներից՝ Արման Սերեբրակյանը և Համահայկական ձմեռային առաջին խաղերին մասնակցած՝ Թեհրանի <<Արարատ>> կազմակերպության մարզիկները:
Խնջույքի ընթացքում տեղի ունեցան ավանդական Բարեկենդանին բնորոշ խաղեր, մրցույթներ, մրցանակաբաշխություններ, փոքրիկ բեմադրություններ և պարեր: Մատուցվեցին հայկական ճաշատեսակներ:
Հաջորդ միջոցառումը՝ ծառատունկ, որը նախատեսված է ս/թ մարտի 15-ին <<Զվարթնոց>> տաճարի տարածքում: