Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 05 Մարտ 2014 09:07

70-ԱՄԵԱՅ Հ.Մ.«ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (Յօդւած 8,2014.03.03)

Rate this item
(0 votes)


70-ԱՄԵԱՅՀ.Մ.«ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆՀԵՏՔԵՐՈՎ

 

7-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

1950 ՅՈՒՆԻՍ – 1951 ՅՈՒՆԻՍ

 

  • Թեհրանահայ մշակութային միութիւնների միացման կապակցութեամբ երկար բանակցութիւնների հետևանք որպէս, 1950-ի գարնանը, Հայրենիք, Իրանահայ Երիտասարդական և Հայ Երիտասարդական Մշակութային միութիւնները և Միտք և Արւեստ Ընկերակցութիւնը միանալով, կազմել են ՀայՄշակութայինԱրարատՄիութիւնը:

Մինչև միացման վերջնական բանակցութիւնների աւարտը, Հայ Երիտասարդական Մշակութային միութիւնը ղեկավարել է ժամանակաւոր մի յանձնախումբ, որի կազմից Վաչիկ Ղարաբէգեանն ու Նորայր Ստեփանեանը վարել են միացման վերջին փուլի բանակցութիւնները£ Այնուհետև ընտրւել է վարչութիւնը£

Վարչութիւնը պարզելու համար միութեան անդամների թիւը, ձեռնարկել է վերանդամագրման£

  • Հովանաւորութեամբ երկրի կոփամարտի ֆեդերացիայի և ի պատիւ կռփամարտիկª Բէյբի Արաթունի կազմակերպւել է կոփամարտի մրցութիւններ£
  • 1951-ի ապրիլի 14-ին կազմւել է Սկաուտական բաժանմունքը£

Սկաուտականի առաջին խումբը հաշււել է 9 հոգի: 1951-ի մայիսի 27-ին կատարւել է երդման հանդիսութիւն, ուր երդւել են 32 արիներ:

Սկաուտապետն է եղելª աւագ խմբապետ Լէոնիդաս Օհանեանը: Նստաշրջանի վերջում սկաուտների թիւը հասել է 42-ի:

Բաժանմունքը կազմակերպել է իր առաջին բանակումըª Ուշանում: