Տեղեկացում
  • There was a problem rendering your image gallery. Please make sure that the folder you are using in the Simple Image Gallery Pro plugin tags exists and contains valid image files. The plugin could not locate the folder: media/k2/galleries/606
Print this page
Շաբաթ, 15 Մարտ 2014 16:03

Սփյուռքի նախարարն ու Իրանի դեսպանը մասնակցել են Զվարթնոցի տաճարի տարածքում կազմակերպված ծառատունկին

Rate this item
(1 Vote)

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը եւ Իրանի արտակարգ եւ լիազոր դեսպան Մուհամեդ Ռեիսին մարտի 15-ին մասնակցել են Զվարթնոցի տաճարի տարածքում կազմակերպված  ծառատունկին։

Միջոցառումը կազմակերպվել է Իրանի հայկական «Արարատ» մշակութային կազմակերպության 70-ամյակի կապակցությամբ։  Ծառատունկին մասնակցել է նաեւ հայտնի երաժիշտ Լորիս Ճգնավորյանը, որը 10 տարեկանից հաճախել է  «Արարատ»։ Ներկա են գտնվել նաեւ արվեստի այլ հայտնի գործիչներ։

Իրանի դեսպան Մուհամեդ Ռեիսիի խոսքով՝  «Արարատը» Իրանում գործող մարզամշակութային կազմակերպություններից է. «Նման միջոցառումները նպաստում են, որպեսզի հայերն ու իրանցիները շփվեն եւ ավելի լավ ճանաչեն միմյանց», - նշել է դիվանագետը։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն էլ ընդգծել է, որ ցանկացած համայնքի սիրտն ու հոգին եկեղեցին է, դպրոցը եւ մշակութային կենտրոնները։ «Իրանի հայ համայնքը առանձնանում է իր «Արարատ» կազմակերպությամբ, որը, կարելի է ասել, հզոր Հայաստան է Թեհրանում։ Այսօրվա ծառատունկը Հայաստանում եւ Իրանում նախատեսված միջոցառումների շարքի մեկնարկն է», - ասել է Հրանուշ Հակոբյանը։

 Իրանի «Արարատ» մշակութային կազմակերպությունը զգալի ավանդ է ունեցել եւ շարունակում է ունենալ աճող սերնդի ազգային դաստիարակության եւ հայապահպանության գործում։                                                     http://www.news.am-ից

Last modified on Շաբաթ, 15 Մարտ 2014 20:42

Լուսանկարներ

{gallery}606{/gallery}