Հրատարակութիւն

PDF
Չորեքշաբթի, 09 Ապրիլ 2014 13:00

70-ԱՄԵԱՅ Հ.Մ.«ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (Յօդւած 11,2014.04.08)

Rate this item
(0 votes)

 

70-ԱՄԵԱՅՀ.Մ.«ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆՀԵՏՔԵՐՈՎ

 

10-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

1953 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16 – 1955 ՄԱՐՏԻ 18

  • Այս նստաշրջանում միութիւն են այցելել ականաւոր և հանրածանօթ հիւրերª Բէյրութի հայոց թեմի առաջնորդ, իսկ հետագային Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսª Խորէն Սրբազանը. Միջին Արևելքի Կաթողիկէ հայոց առաջնորդª աւագ կարդինալ Աղաջանեանը և մեծանուն գրագէտª Շաւարշ Նարդունին£
  • Նստաշրջանի աւարտին միութենականների ընդհանուր թիւն է եղելª 797 հոգի£
  • 1954-ի աշնան, Թ.Ե.Ա.Թ.-ը, ըստ կազմւած և երկուստեք հաստատւած համաձայնագրիª միացել է միութեան և ստանձնել թատերական բաժանմունքի պատասխանատւութիւնը£
  • Աղջկանց պինգ-պոնգի խումբը, ղեկավարութեամբ երկրի ախոյեանª Լիլի Ուփալի, միջակումբային մրցումներում շահել է առաջնութիւն:
  • Ցաւով պիտի յիշատակել որ 1954 թւի օգոստոսի 14-ին, լեռնագնացութեան  արկածի զոհ է գնացել սկաուտական բաժանմունքի վարիչª Ֆելիքս Մնացականեանը£
  • Հիմնւել է Թաւրիզի և Ուրմիոյ մասնաճիւղերը£ Թաւրիզըª 100, իսկ Ուրմիան 50 անդամներով£
  • 1954 թւի նոյեմբերի 20-ին, միութեան 10-ամեակի տօնակատարութեան նախօրեակին, էլեկտրական լարերի խանգարման հետևանքով, հրդեհւել է միութեան սրահը, որի պատճառով այս նստաշրջանում հնարաւոր չի եղել աւելին օգտագործել այն:

Սրահի գոյքերը ապահովագրւած լինելով, հնարաւոր է եղել ապահովագրական ընկերութիւնից, որպէս հատուցում ստանալ 300.000 ռիալ:

Տեղին է նշել հայ համայնքի ցուցաբերած ջերմ ու անվերապահ ընթացքը, որի արդիւնքը եղել է 410.000 ռիալ շօշափելի մի գումարի նւիրատւութիւնը:

Չպիտի մոռանալ նաև միութենականների յայտնաբերած նւիրւածութիւնն ու զոհողութիւնը սրահի վերակառուցման խնդրում, ցաւալի այս դէպքին յաջորդող օրերում: