Print this page
Շաբաթ, 12 Ապրիլ 2014 10:58

Այցելութիւն Հայաստանում հաստատւած երէց Արարատականներին

Rate this item
(1 Vote)

Այցելութիւն

 Հայաստանում հաստատւած երէց Արարատականներին

 

2014 թւի Մարտի 25-ին, այցելութիւն էր կազմակերպւել Հայաստանում հաստատւած երէց Արարատականների հետ։

Ներկայ էին Հիլդա և Ժանետ Արզանգուլեան քոյրերը, Վահիկ Խաչատրեանը և Կիտուշ Արզուեանը։

Հիլդա Արզանգուլեանը եղել է «Հայ Երիտասարդական Մշակութային Միութեան» երկրորդ նստաշրջանի (1945-1946) վարչութեան անդամ: Հայոց դպրոցների փակումը և երկրում ստեղծւած իրավիճակը վերյիշելով նա պատմեց՝ հինգ միութիւնների, նրանց միացման և «Հայ Երիտասարդական Մշակութային Միութեան» ստեղծման մասին։

Ժանետ Արզանգուլեանը երեք նստաշրջանների ընթացքում եղել է միութեան վարչութեան կազմում, զբաղեցնելով գանձապահի պաշտօնը (1946-1949):  Նա ևս պատմեց իր տպաւորութիւնները միութեան առաջին կենտրոնատեղի-ի (մշակոյթի տուն) և տարւող աշխատանքների մասին։

Արզանգուլեան քոյրերը իրենց ունեցած պատկառելի տարիքը մոռանալով երկու ժամից աւել մեծ ոգեւորութեամբ կիսեցին մեզ հետ իրենց յուշերը։

Մեր միւս զրուցակիցը Վահիկ Խաչատրեանն էր, տարբեր շրջաններում՝ Կենտրոնական վարչութեան անդամ և նախագահ։

Ընկ. Վահիկը անդրադարձաւ միութեան 20-ամեակից յետոյ ստեղծւած պահանջին, որն էր՝ ունենալ աւելի մեծ և ընդարձակ հաւաքատեղի: Նա պատմեց «Արարատ» մարզաւանի ստեղծման գաղափարի, տարւած աշխատանքների և յետագայ շինարարութեան մասին։

Մեր միւս զրուցակիցը Կիտուշ Արզուեանն էր, որը մեզ պատմեց «Արարատ» միութեան Թաւրիզի մասնաճիւղի աշխատանքների մասին,  որտեղից էլ՝ սկսւել էր  իր միութենական կեանքը: Փոխադրւելով Թեհրան, նա շարունակել է իր գործունէութիւնը Արւեստից միութեան երաժշտական ու թատերական բաժանմունքներում: Բեմադրել է բազմաթիւ թատերգութիւններ: Ընկ. Կիտուշը անդրադարձաւ զանազան աշխատանքների և ներկայացւած բեմադրութիւնների բազմաժանրութեան մասին։ Եղել է Արւեստից միութեան Վարչութեան, ինչու չէ նաև՝ Կենտրոնական Վարչութեան անդամ:

Ոյժ ու կորով և երկար կեանք մեր վետերաններին։

 

Լուսանկարներ