Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 22 Ապրիլ 2014 10:41

70-ԱՄԵԱՅ Հ.Մ.«ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (Յօդւած 12,2014.04.15)

Rate this item
(0 votes)

70-ԱՄԵԱՅՀ.Մ.«ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆՀԵՏՔԵՐՈՎ

 

 

11-դր նստաշրջան

1955 ապրիլի 1- 1956 ապրիլի 20

  • Վարչութեան ջանքերով և միութենականների անվերապահ օժանդակութեամբ, վերակառուցւել է հրդեհւած սրահը՝ օժտւած աւելի լայն յարմարութիւններով և 1955 թւի Նոյեմբերի 12-ին մի խնամւած ձեռնարկով կատարւել է վերակառուցւած սրահի բացումը:
  • Վարչութիւնը ձեռնարկել և իր աւարտին է հասցրել, միշտ պահանջն զգացւող փոքր մի սրահի շինարարութիւնը:
  • Արարատի լեռնագնացներից Վանուշ Աւետիսեանը և Ալիս Մարուխեանը դժւարին ճամբով յաջողել են նւաճել Դամաւանդի գագաթը:
  • Մարզական բաժանմունքը կազմել է սուսերամարտի հատւածը:
  • Երկրի պինգ-պոնգի աղջկանց ախոյեանութիւնը, 10-րդ տարին լինելով, պահել է միութենական՝ Լիլի Ուփալը:
  • Պինգ-պոնգի միջակումբային մրցութիւններում, աղջկանց խումբը կրկին շահել է առաջնութիւնը:
  • Աղջկանց բասկետբոլի խումբն ունեցել է մի շարք մրցումներ Թեհրանի լաւագոյն խմբերի հետ  և առաջնութիւն շահել:
  • Մարզական միութեան կեանքում առաջին անգամը լինելով, արտասահմանից մարզական խումբ է հրաւիրել , որը բարոյական մեծ շահ է ապահովել միութեանը:

«Արարատ»-ի կոփամարտիկները պարտութեան են մատնել Իւգոսլաւիայի Նիշ քաղաքից հրաւիրւած կռփամարտիկների խմբին:

  • Սկաուտականը կազմակերպել է հեծանւային արշաւ՝ Անզալի և Սպահան. հիմնել է աշխատանոց, որը զարկ է տրւել սկաուտների տարբեր արհեստներում ունեցած ունակութիւններն և պատրաստել է սկաուտական գիտելիքների մի գրքոյկ:
  • Թաւրիզի մասնաճիւղի մարզիկները ակումբային խաղերում շահել են առաջնութիւն և պարգևատրւել մարմնամարզութեան հաստատութեան կողմից: