Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 22 Ապրիլ 2014 10:46

70-ԱՄԵԱՅ Հ.Մ.«ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ (Յօդւած 13,2014.04.21)

Rate this item
(0 votes)


70-ԱՄԵԱՅՀ.Մ.«ԱՐԱՐԱՏ» ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹԵԱՆ

ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ

 

12-ՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆ

1956 ԱՊՐԻԼԻ 20 – 1957 ՄԱՅԻՍԻ 21

  • Հայաստանի առաջին հանրապետութեան վերջին շրջանի վարչապետª Սիմոն Վրացեանը, այցելել է միութիւն, որը նախագահել է Ապրիլ 24-ի առիթով կազմակերպւած յուշատօնը եւ ունեցել օրւայ բանախօսի հանգամանքը: Նա ունեցել է նաև  երկու դասախօսութիւնª «Հայաստան եւ Սփիւռք» եւ «Ազգ, հայրենիք եւ պետութիւն» նիւթերով:
  • Միութիւն են այցելել ականաւոր եւ հանրածանօթ հիւրեր, անւանի գրագէտ եւ ազգային– հասարակական գործիչª Մալխասը, Լիբանանի խորհրդարանի պատգամաւոր եւ ազգային–հասարակական գործիչª Մովսէս Տէր Գալստեանը, «Ամենուն Տարեգիրք»-ի հեղինակ հրատարակիչ եւ ազգային – հասարակական գործիչª Կարօ Գէորգեանը:
  • Միութեան երգչախումբը լարաւոր քառեակ նւագախումբի հետ ընկերակցութեամբ և  ղեկավարութեամբª Էդիկ Յովսէփեանի, իր մասնակցութիւնն է բերել Մալխասի յոբելենական հանդէսին:
  • Երգչախմբի մեներգիչները ելոյթ են ունեցել Թեհրանի ձայնասփիւռից:
  • Թատերական աշխատանքը յանձն է առել ղեկավարելու օրւայ վարչութիւնը: Բեմադրւել են մի շարք թատերգութիւններ, որոնցից յատկանշական էª «Համլետ»-ը:
  • Ռուբէն Աթայեանի միջոցով բեմադրւել է պատանի հանդիսատեսի մի քանի թատերգութիւններ, սակայն դժբախտաբար այդ աշխատանքը չի շարունակւել նիւթական պատճառներով:
  • Մարզական ասպարէզում ծանրաբարձութեան ախոյեանª Հենրիկ Թամրազը, մասնակցելով համաիրանական չափանիշով կազմակերպւած մրցումներին, առաջնութիւն է շահել ու մասնակցել «Մելբորն»-ի Ողեմպիական մրցութիւններին եւ շահել 5-րդ տեղը:
  • Աղջիկների պինգ-պոնգի խումբը Թեհրանի միջակումբային մրցումներում զուգախաղի մէջ շահել է երկրորդ տեղը:
  • Կազմւել է առաջին ֆուտբոլի խումբը, որը մասնակցելով միջակումբային մրցումներին յաջողել է հասնել եզրափակիչ խաղերին:
  • Կռփամարտի խումբը միջակումբային մրցութիւններում հանդիսացել է երրորդ:
  • Սկաուտականը  վարչութեան աջակցութեամբ, յաջողել է հայոց դպրոցներում սկաուտական խմբեր ստեղծել:
  • Թաւրիզի մասնաճիւղը կառուցել է մի փոքր սրահ եւ երկու սենեակ՝ յարակից յարմարութիւններով: Ունեցել է 80 հոգանոց մի երգչախումբ: Մասնաճիւղի միութենականների թիւն է եղել 220 հոգի: