Հրատարակութիւն

PDF
Երեքշաբթի, 29 Ապրիլ 2014 19:30

« ԵՐԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԳՆԱՍ՝ ԲԱՐԵՒՍ ՏՈՒՐ ԱՐԱՐԱՏԻՆ»

Rate this item
(0 votes)

   « ԵՐԲ ՀԱՅԱՍՏԱՆ ԳՆԱՍ՝ԲԱՐԵՒՍ ՏՈՒՐ ԱՐԱՐԱՏԻՆ»

   Յակոբ Կարապենցի ողջոյնի խօսքերով եւ Երեւանի Համար 6 դպրոցի սաների, նրանց  ծնողների, ուսուցիչների եւ տնօրինուհի՝ Տկն. Սիրանուշ Վարդանեանի ջերմ ընդունելութեամբ՝ մուտք գործեցինք դպրոցի բակ, որտեղ եռուզեռ էր տիրում՝- Շաբաթօրեակի առիթով  աշակերտները ժրաջան՝ լծւած էին բակի մաքրութեան. Իսկ բակի աջ կողմում, գտնւում էր Պուրակը, որ նախատեսւած էր ծառերի համար:

Այդ պուրակը կոչւում էր՝ «ՀԱԿՈԲ ԿԱՐԱՊԵՆՑԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ՝ ԾԱՌՈՒՂԻ».

Մենք՝ Արարատ Կազմակերպութեան մի խումբ անդամներս, գնացել էինք դպրոցի անձնակազմի հետ միասնաբար, մասնակցելու շուրջ 50 մշտադալար տնկիների ու արծաթափայլ եղեւնու «ծառատնկութեան»:

Տնկիները և եղեւնին Արարատ Կազմակերպութեան անդամների, և բարեկամների նւէրն էր, իր հիմնադիր անդամներից մէկի՝ ՅակոբԿարապենցիանւանՀամար 6 դպրոցին։

 

Այդ օրը, իրական տօն էր դպրոցում: Երեխաները իրենց երգերով ու պարերով, ուրախ մթնոլորտ էին ստեղծել....... ու մի պահ ինձ թւաց որ՝ Կարապենցի հոգին թեւածում է դպրոցի երկնակամարում:

Անկեղծօրէն պիտի խոստովանել որ՝ Յակոբ Կարապենցի անւան դպրոցը, տարիներ առաջ, Տկն. Օվսաննա Բաբայեանի (ժամանակի Տնօրէն) յամառ ջանքերի շնորհիւ, ստացաւ Կարապենցեան շունչ. հիմնւեց  Կարապենցի անւան թանգարան, որը հարստացաւ Նրա գրքերով ու նկարներով. եւ այսօր էլ, Տնօրինուհի՝ Տկն. Սիրանուշ Վարդանեանի եւ դաստիարակչուհիների հետեւողական աշխատանքով, կրթական ծրագրին զուգընթաց, երեխաները ծանօթանում են Կարապենց՝ ՄԱՐԴուն, գրողին եւ նրա գրչին:

Այսօր՝ ոչ միայն Յ.Կարապենցի բարեւն ենք փոխանցում Արարատ Լեռանը, այլ բոլորս միասին, նրա յիշատակն ենք փայփայում եւ հայրենիքի հանդէպ Իր անմնացորդ սիրոյ սերմերը սերմանում, մեր Նոր Սերնդի սրտերում:

.......Վաղը այսօրւայ մշտադալար տնկիները կաճեն ու կմեծանան, զարդարելով դպրոցի բակը. Եւ ուզում եմ հաւատալ ամուր, որ՝ դպրոցի իւրաքանչիւր սան եւս իր մէջ կրելով Յակոբ Կարապենցի հայրենասէր ոգին, կդառնայ կանգուն եւ ամուր սիւնը հայրենիքի ազատ պետականութեան կերտման եւ յարատեւման ճամբին:

Եւ.... եթէ 70 տարիներ  առաջ, մի խումբ հայորդիներ, իրենց երեխաների հայեցի դաստիարակութեամբ մտահոգ, Իրանում հիմք  դրեցին Արարատ Կազմակերպութեան, ապա այսօր նրանցից մէկի անունը կրող դպրոցը, գլուխը բարձր եւ հպարտօրէն՝ շարունակում է Նրա գործը, մեր սեփական հողի վրայ:

Յարատեւ ուժ ու կորով անխոնջ ու անշահախնդիր՝նւիրեալներին:

 

                                                         Կիտուշ Արզուեան

Ապրիլի 12, 2014թ. Երեւան

 

 

 

 

Last modified on Կիրակի, 04 Մայիս 2014 19:49

Լուսանկարներ

View the embedded image gallery online at:
http://www.araratorg.org/index.php?option=com_k2&view=item&id=649:%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD-%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD%25EF%25BF%25BD&Itemid=671&lang=hy#sigProGalleria6dd9149002