Հրատարակութիւն

PDF
Շաբաթ, 03 Մայիս 2014 12:31

Շաքէ և Հանրի Յարութիւնեանների Երաժշտական երեկոյ

Rate this item
(0 votes)

 

 

 

 

«Շաքէ և Հանրի երաժշտական երեկոյ ՝ «Կոմիտաս» սրահում»

 

    Սոյն թւականի, մայիսի 1-ին և 2-ին երեկոյեան ժամը 7:30-ին կայացաւ Շաքէ և Հանրի Յարութիւնեանների, և հրաւիրեալ երաժիշտ ընկերների երաժշտական երեկոն՝ «Կոմիտաս» սրահում, որը նւիրւած էր Հ.Մ. «Արարատ» Կազմակերպութեան հիմնադրման և գործունէութեան 70-ամեակին:


     Շաքէ և Հանրի Յարութիւնեանների մենահամերգների շարանը արդեն 14-տարի է ինչ տեղի է ունենում հայկական մշակութային զանազան միութիւններում,մօտաւորապէս նոյն կազմով, նշեցին հաղորդավարները իրենց բացման խօսքում, աւելացնելով որ, Արարատ կազմակերպութիւնը լինելով համայնքիս մշակոյթի օրրանը, ոչ մի ջանք չի խնայել լաւագոյն մշակութային ծրագրեր հրամցնելու մեր սիրելի ժողովրդին:


     Ծրագիրը բաղկացած էր 2 մասից և իր մէջ ներառում էր՝ հայերէն,պարսկերէն (ժողովրդական),անգլերէն և իտալերէն լեզուներով կտորներ, որոնց մերթ ընդ մերթ ընկերակցում էին դաշնակահարներ՝ Լուիզա Աւետիսեանը, Ռուբէն Արզումանեանը և Կարէն Մեհրաբեանը, որը նաև առանձին ելոյթ ունեցաւ՝ Անդրէասեանի մշակած «Գարունա»-ն, Շոպենի «VALSE-op. 18»-ը և Էմանուէլ Մելիք Սլանեանի «Փարւանա» ստեղծագործութիւնները: Հրաւիրեալ երգչուհին և երգիչն էին ՝ Լուսինէ միքայէլեանը և Արա Զարգարեանը:


   Համերգի առաջին բաժնի չորս կտորներ՝ «Կիլիկիա», «Ապրիլ 24», «Կռունկ», «Գարունա» -ն նւիրւած էր հայոց մեծ եղեռնի զոհերի յիշատակին, որը կատարեցին Հանրի Յարութիւնեանը, Շաքէ Յարութիւնեանը և Լուսինէ Միքայէլեանը, դաշնակահարներ ՝ Լուիզա Աւետիսեանի և Ռուբէն Արզումանեանի նւագակցութեամբ: Առաջին մասը շարունակւեց ՝ « Սրոյ Լար» ,«Յիս քու ղիմեթն չիմ գիտի»- «Բլբուլի հիդ», «Մարիա Մարի», «Փարւանա» և պարսկերէն լեզւով՝ «Ջավանի թէյ շոդ»,«Իրան»-«Արէզուհա» երգերը,որոնք դահլիճում բուռն խանդավառութիւն առաջացրեցին պարսիկ հանդիսատեսի մօտ և ծափողջոյններով գնահատւեցին կատարողները:Նոյն պահին բեմ հրաւիրւեց «Իրան» Երգի հեղինակ դոկտ. Սարիրը որը իր շնորհակալական և գնահատանքի խօսքը փոխանցեց ներկաներին:

   Ընդմիջման ընթացքին կազմակերպւել էր համեստ հիւրընկալութիւն:
   Ծրագրի երկրորդ բաժնում արւեստագետները կատարեցին «Պատրանքի թևեր» երգը որը նւիրեցին բոլոր մայրերին : Հանրի Յարութիւնեանը սոյն երգից յետոյ բեմից ցած իջնելով մի մի վարդեր նւիրեց «Ս.Գևորգ» ծերանոցի տարեցներին,որիվ հոգևոր բերկրանք առաջացրեց հանդիսատեսի մօտ:Այնուհետև շարունակւեց երեկոն ՝ «Ուստի կուգաս», «Serenade», «I could have dance», «Volare», «VALSE-op. 18», «Գօլ է Գօլդուն» (պարսկերէն լեզւով), «Խուժան Ասկեար» երգերը, և վերջում ամբողջ խումբը միահունչ կատարեց «Հայաստան» երգը:


  Նշելի է,որ համերգի ընթացքում իւրաքանչիւր բաժնում հաղորդավարների կողմից հնչում էր տւեալ երգին համապատասխան բանաստեղծութիւններ ու տեղեկութիւններ,որոնք նաև թարգմանում էին պարսկերէն լեզւով:


   Հինգշաբթի օրը ծրագրի աւարտին օրւայ առիթով արտահայտւեց Վարդան Վարդանեանը:Ուրբաթ օրը համերգի վերջում Հ.Մ.Ա.Կ.-ի Կենտրոնական Վարչութեան նախագահ ընկեր՝ Համլետ Խալոյեանը բեմ բարձրանալով գնահատեց կազմակերպւած ձեռնարկը և կազմակերպութեան անունից շնորհակալութիւն յայտնեց կազմակերպութեանս հին ընկերներ Շաքէ եւ Հանրի Յարութիւնեաններին ու հրաւիրեալ երաժիշտներին, ուժ ու կորով մաղթեց նրանց,որոնք այս դժւար պայմաններում սատար են հանդիսանում հայ արևեստին:Այնուհետեւ բարձրախօսը տրամադրւեց դոկտ. Փուրթորաբ որը իր դրւատանքի խօսքերը փոխանցեց ներկաներին: Ապա 70-ամեակի նւիրւած յուշանւէրներ շնորհւեց մասնակիցներին:


    Ծրագրի առաջին օրը ներկայ էին ՝ Իրանի իսլ. Հանրապետութեան նախքին տարիների խորհրդարանի պատգամաւոր պրն. Վարդան Վարդանեանը,իսկ երկրորդ օրը՝ Արժանապատիվ Տ. Արիստակէս քհնյ. Շահմիրեանը,Աւետարանչական եկեղեցու Գերապատւելի Սերգէյ Շահվերդեանը, Կոմպոզիտոր և հեղինակ՝ Դոկտ. Վարդան Սահակեանը, երաժիշտ՝ Տիգրան Սուքիասեանը, դիրիժոր Լորիս Յովեանը, Իրանի Իսլ. Հանրապետութեան վաստակաւոր երգահան Դոկ. Մոստաֆա Քամալ Փուրթորաբը, կոմպոզիտոր եւ երաժիշտ՝ Դոկտ. Մուհամմէդ Սարիրը և Բալերին Սիմին Չանգիզեանը:


    Ծրագրի հաղորդավարներն էին ՝ Աննա Զարգարեանը և Սիփան Մկրտումեանը :


  Հարկ է նշել որ նախքան համերգը,ընդմիջման ընթացքին և աւարտին նախասրահում ցուցադրւում էր կազմակերպութեան 70-ամեակի առիթով պատրաստւած սահիկների շարան միութիւնների աշխատանքների պարունակութեամբ, նաև տեղադրւած էր հանրութեան հետ կապի տաղաւարը որտեղ ներկայացւում էր կազմակերպութեան 70-ամեակին նւիրւած վերջին հրատարակութիւնները:
                                                                                                                                                                  Հ.Մ.Ա.Կ

 

 

 

 

 

Last modified on Երկուշաբթի, 05 Մայիս 2014 19:19